15:40 09.02.2019
Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը երեկ` լրագրողների հետ հանդիպմանը, բարձրացրեց նկարչի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների փրկության հարցը, իսկ Գյումրիում արդեն SHANTNEWS.am-ի թղթակցի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նոր քայլերը:
Հիմնադրամը դրամահավաք կսկսի նկարչի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման համար:
Մինասի որդին նման որոշում է կայացրել որմնանկարների փրկությունը պետական ֆինանսավորմամբ կատարելու մի քանի անհաջող փորձերից հետո:
Հիշեցնենք` Մինասի որմնանկարները գտնվում են Գյումրիի նախկին Գալավանոմետրերի գործարանում և դրանց տեղափոխումն այս տարածքից հրատապ է: «Ցերեկ» աշխատանքից շատ ավելի քիչ բան է մնացել:
30 տարի առաջ վերականգնման առաջին աշխատանքներն են եղել: Որմնանկարները հատուկ պաշտպանիչ թաղանթով են ծածկել ու հենց սա է օգնել, որ 30 տարի անց որմնանակարների առանձին հատվածներ դեռևս պահպանված են: Որմնանկարները պահպանվող հուշարձանների ցանկում են, բայց պահպանություն ասվածը, այս դեպքում, ընդամենը թղթի վրա գրված ցանկություն է: Նկարների ծեփաշերտը թափվում է:
Մշակույթի նախարարությունը մի քանի անգամ մերժել է հիմնադրամի որմնանկարների համար ֆինանսավորում հատկացնելու խնդրանքը: Հիմա արդեն «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն այլ ուղղությամբ է միջոցներ փնտրում. որոշել է դրամահավաքով հարցը լուծել:
«Սա արդեն ժողովրդական օգնության խնդիր է: Եթե առաջ ինչ-որ կերպ ապավինում էի կառավարության և մշակույթի նախարարության օգնությանը, ապա այս դեպքում մի քիչ մոլորված եմ: Նախարարությունը, չեմ հասկանում` գործո՞ւմ է, չի՞ գործում, ինչ որոշում կկայացնի, երբ կկայացնի: Դրամահավաք միգուցե սկսենք, որովհետև այս որմնանկարները պատկանում են ժողովրդին: Ժամանակը շատ քիչ է, ցավոք սրտի: Կարծում եմ` պատկան մարմինները, այն բոլոր մարդիկ, ում հետաքրքիր են Մինասի ստեղծագործությունները, պետք է, որ արձագանքեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Արման Ավետիսյանը:
Դրամահավաքին մասնակցել ցանկացողներ արդեն կան: Մանուկ Մարգարյանը նմուշահավաք է, առաջինն է, որ պատրաստակամություն է հայտնում մասնակցել դրամահավաքին ու օգնել Մինասի գործերը փրկել: Իր անձնական հավաքածուում Մինասի բնօրինակ այլ գործեր ունի: Սեփական միջոցներով վերականգնելու հնարավորություն ունի, բայց ասում է, սա պահպանվող արվեստի գործ է ու խնդիրը պետական ֆինանսավորմամբ պետք է լուծվի:
«Մեծ սիրով, իմ ուժերով երկու որմնանկարն էլ կվերականգնեմ ու կվերցնեմ իմ հավաքածուում, բայց սրանք պետական պահպանվող արվեստի գործեր են և հնարավոր չէ, որ հատկացվեն անհատին: Սրանք փոքր գրաֆիկական կամ գեղանկարչական գործեր չեն, այլ աշխատանքներ են, որոնք միլիոնավոր դոլարներ արժեն: Այն, որ որմնանկարները բարձիթողի վիճակում են, աշխատանքները չի արժեզրկում: Այս որմնանկարներից յուրաքանչյունը մի քանի միլիոն դոլար արժի»,- ասել է նմուշահավաք Մանուկ Մարգարյանը.
Հիմնադրամի խորհրդի նախագահը հաշվարկել է, որ որմնանկարները վերականգնելու համար 20-25 հազար դոլար է անհրաժեշտ: Որմնանկարի տեղափոխման վայրն էլ արդեն ունեն աչքի տակ: Մինասի հայրենի Ջաջուռ գյուղի թանգարան կտեղափոխեն. որմնանկարի չափերին համապատասխան տարածք կա:
22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ23:20 27.11.2024
Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունըՎրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...
23:12 27.11.2024
Yonhap. Հարավային Կորեան զգույշ դիրք կզբաղեցնի Ուկրաինային զենք մատակարարելու հարցումՀարավային Կորեայի Հանրապետությունը, ամենայն հավանականությամբ, սպասողական մոտեցում կցուցաբերի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու խոստման հետ: Նման ենթադրություն է արել Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Չորեքշաբթի օրը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլն ընդունել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին, ով Սեուլ է ժամանել որպես Վլադիմիր […] ...
23:05 27.11.2024
Ֆրանսիայում հայտարարել են Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերի կատարման անհնարինության մասինՖրանսիան չի կարողանա կատարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը, քանի որ նա ունի անձեռնմխելիություն այն պետության ղեկավարի համար, որը չի վավերացրել Հռոմի կոմյունիկեն։ «Ֆրանսիան կհարգի իր միջազգային պարտավորությունները՝ հասկանալով, որ Հռոմի կոմյունիկեն պահանջում է լիակատար համագործակցություն Միջազգային քրեական դատարանի հետ, բայց սա նաև նախատեսում է, որ պետությունից չի կարող […] ...
22:56 27.11.2024
ԱՄՆ-ը միջուկային սուզանավ է տեղակայել Գուամում՝ Թայվանի շուրջ լարվածության ֆոնինԱՄՆ ռազմածովային ուժերը տեղակայել են USS Minnesota միջուկային սուզանավը Խաղաղ օվկիանոսի արևմտյան Գուամ կղզում գտնվող իրենց բազայում՝ համաձայն ԱՄՆ 7-րդ օպերատիվ նավատորմի տվյալների։ Վիրջինիա դասի գրոհային սուզանավը հագեցած է տորպեդներով և 12 Tomahawk թևավոր հրթիռներով։ Այն նախատեսված է սուզանավերի և նավերի դեմ պայքարելու, ինչպես նաև հետախուզություն իրականացնելու համար։ Ինչպես նշում է The War Zone-ը, սուզանավի […] ...
22:48 27.11.2024
Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնումԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քիթ Քելլոգի թեկնածությունը։ Այս մասին հանրապետականը գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում։ «Ես շատ ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգին որպես նախագահի օգնական և հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Միասին մենք կապահովենք խաղաղությունը մեր ուժեղ կողմերի միջոցով և նորից […] ...
22:38 27.11.2024
Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը» ...