18:16 08.02.2019
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամում աուդիտ կանցկացվի: Այս մասին որոշում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կայացրել է երեկվա նիստում: Իսկ որոշման համար հիմք է ծառայել այն իրավիճակը, որն ստեղծվել է հիմնադրամի ներկայիս ու նախկին տնօրենների միջև:
Հիշեցնենք` օրեր առաջ հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը հայտարարել էր, որ 2017 թվականին նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդին կեղծ հաշվետվություն է ներկայացրել, ինչը, ըստ նրա, ֆինանսական չարաշահումների ապացույց է: Մհեր Խաչատրյանը ներկայացրել էր, որ նախկին տնօրենը աշխատավարձ է հաշվետվությունում ներկայացրել, մինչդեռ հիմնադրամը աշխատակից չի ունեցել, իսկ նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը, իր հերթին, հայտարարել է, որ հիմնադրամի ներկայիս տնօրենը զրպարտում է:
Հոգաբարձուների խորհուրդը հարցը քննարկել է և որոշում կայացրել բոլոր հարցերի պատասխանները ստանալ աուդիտից հետո:
«Հոգաբարձուների խորհուրդը որոշել է աուդիտի անցկացման համար մրցույթ հայտարարել, որին կմասնակցեն միջազգային լիցենզիա ունեցող կազմակերպությունները: Հոգաբարձուների խորհուրդը կորոշի, թե որ աուդիտորական կազմակերպությունը կպատվիրի աուդիտը: Երբ աուդիտորական կազմակերպությունը կտա եզրակացություն, այդ եզրակացության հիման վրա արդեն հոգաբարձուները հայտարարությամբ հանդես կգան: Լինելու է ոչ թե տարեկան, այլ ընդհանուր աուդիտ: Հոգաբարձուների խորհուրդը նաև որոշում է կայացրել, որ մինչ աուդիտի արդյունքների պարզ դառնալը խորհրդի բոլոր անդամները զերծ են մնալու ստեղծված իրավիճակի շուրջ ցանկացած գնահատականից»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը:
Նշենք, որ հիմնադրամը Գյումրիում գործում է 2015 թվականից: Իսկ տնօրենը նաև բնակբաշխման և տնակների ապամոնտաժման գործընթացներում կոռուպցիոն ռիսկեր պարունակող բացահայտումներ էր արել:
Այդ փաստերն ուսումնասիրում է Շիրակի մարզի դատախազությունը:
22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...
23:47 18.04.2025
Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարներըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...
23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարումԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...