12:21 08.02.2019
Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքից Աննա Կարապետյանը։ Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս արժանացավ այս վստահությունը, պատգամավորը պատասխանեց, որ պատճառն իր նախկին աշխատանքն է եղել նույն հանձնաժողովում։
«Ես մինչև կառավարություն տեղափոխվելը 3-4 տարի աշխատել եմ Ազգային ժողովի աշխատակազմում, մասնավորապես՝ Պետաիրավական հանձնաժողովում, եղել եմ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի օգնականը, աշխատել եմ փորձագետների հետ, իրականացրել եմ նաև փորձագիտական գործունեություն, բոլոր օրենքների վրա աշխատել եմ… Եվ կարծում եմ՝ տարօրինակ չէր, որ և՛ «Լուսավոր Հայաստան», և՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներն իմ հետ աշխատելու պարագայում նման կարծիք են ձևավորել իմ մասին», – ասաց հանձնաժողովի փոխնախագահը։
Կարապետյանը նշեց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն ամենածանրաբեռնվածն է Ազգային ժողովում, սակայն ինքը պատկերացնում է այդ աշխատանքն ու դրա ծավալը։ Իսկ թե որն է լինելու իրենց աշխատանքը, Կարապետյանը պատասխանեց․
«Բոլորս միասին կփորձենք ստեղծել լավագույն օրենքները ՀՀ քաղաքացու համար», – ասաց Կարապետյանը։
11:13 01.11.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության օրեր են09:43 01.11.2024
Հյուսիսային Կորեան գործարկել է նորագույն բալիստիկ հրթիռ11:05 01.11.2024
Սուրեն Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոնԼեհաստանում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 8-րդ ոսկե մեդալը: Սուրեն Գրիգորյանը (89 կգ) երկամարտի 350 կգ (157+193) արդյունքով դարձավ Մ23 Եվրոպայի առաջնության հաղթող, նախորդ տարի հայ ծանրորդը դարձել էր Մ20 ԵԱ-ի ոսկե մեդալակիր: Պողոսյանը պոկում և հրում վարժություններում էլ նվաճեց ոսկե մեդալ: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ […] ...
10:54 01.11.2024
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մ․Ա․-ի անվամբ քաղաքացիներ Մ․Ա․-ի և Հ․Ս․-ի կողմից բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա պիստակների միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, կոշտ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 9,70 գրամ։ Քաղաքացիներ Մ․Ա․-ն և […] ...
10:43 01.11.2024
Հայաստանն ընտրվել է որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիրՀոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի: Հայաստանին այժմ վստահված է կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերի մեկտեղման և առաջմղման պատասխանատու աշխատանքը’ […] ...
10:41 01.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որոնցից 4-ը` նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ֆիզիկական ներգործության, խուլիգանության ու զենք-զինամթերքի […] ...
10:30 01.11.2024
Ձյուն, ցուրտ․ Գագիկ Սուրենյանը 2016 թվականի նոյեմբերի 1-ի լուսանկար է հրապարակել2016թ նոյեմբերի 1-ը Երևանում․ նման գրառմամբ լուսանկար է հրապարակել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում։ Այսպես նա համեմատություն է տարել 2016-ի և 2024-ի նոյեմբեր ամսվա միջև և ցուցադրել եղանակային կտրուկ տարբերությունը։ ...
10:20 01.11.2024
Թայվանում Կոնգ-ռեյ թայֆունի զոհերի թիվը հասել է երկուսիԱռնվազն երկու մարդ է զոհվել, ևս 580-ը՝ վիրավորվել Թայվանում Կոնգ-ռեյ սուպեր թայֆունի հետևանքով։ Այս մասին հայտնել է կղզու աղետների դեմ պայքարի շտաբը։ Կառավարության վերջին տվյալների համաձայն՝ զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Թայբեյը (84 մարդ), Տաոյուանը (73) և Սինբեյը (61), ինչպես նաև Հուալիեն կոմսությունը (44): Աղետի պատճառով ժամանակավորապես հոսանքազրկվել է գրեթե 890 […] ...