Պալիատիվ բուժօգնությունը` հասարակական խորհրդի օրակարգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Պալիատիվ բուժօգնությունը` հասարակական խորհրդի օրակարգում

11:19 08.02.2019

Առողջապահության նախարարությունում կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը` խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ:

Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվել էին առողջության առաջնային պահպանման օղակում թմրամիջոցների շրջանառության կարգավորման օրենսդրության կիրարկման վերաբերյալ, պալիատիվ բուժօգնության ներդրման ուղղությամբ 2017-2018 թվականների ընթացքում իրականացված և 2019 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ հարցերը, ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Ողջունելով խորհրդի անդամներին` Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ օրակարգում ընդգրկված հարցերն առողջապահության նախարարության քաղաքականության գերակայություններից են և շատ կարևոր են նաև հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում:

Ներկայացնելով պալիատիվ բուժօգնության ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները` ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է, որ մշակվել է «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը», որով սահմանվել են բնակչությանը ցուցաբերվող պալիատիվ բուժօգնության հիմնական սկզբունքները, տրամանդրման ձևերը, ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները: Երևանում և մարզերում «Բաց  հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպության աջակցությամբ կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որին մասնակցել են 49 բժիշկ և 51 բուժքույր: Իսկ 2019 թվականին նախատեսվում է փորձարարական կարգով պետական պատվերի շրջանակներում իրականացնել պալիատիվ բժշկական օգնության ծառայություն մի մարզում և Երևանի երկու բժշկական կազմակերպությունում:

Նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ամիրյանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում թմրամիջոցների շրջանառության կարգավորման օրենսդրության կիրարկման վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները: Նա նշել է 3 հիմնական պատճառ, որոնք խոչընդոտում են դաշտի կարգավորմանը` իրազեկվածության և մասնագիտական կրթության պակաս, օրենսդրության գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներ:

Ներկաներն անդրադարձել են բարձրացված հարցերին, հնարավոր լուծման ուղիներ առաջարկել:

Այնուհետև ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը` ընդգծելով, որ 2018 թվականի 4-րդ եռամսյակում նախարարությունը չի ունեցել իրականացվելիք միջոցառումներ: Մինչդեռ պարբերաբար իրականացվող միջոցառումներից հատկանաշական են պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման նպատակով կատարված աշխատանքները:

Մանրամասնելով այս ուղղությամբ կատարված քայլերը` ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նշել է, որ իրականացված համալիր միջոցառումների արդյունքում արձանագրվել են որոշակի դրական միտումներ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդրի հաղթահարման գործընթացում:

Թվերն ավելի քան խոսուն են. եթե ծրագրին նախորդող 2008-2012 թվականներին ծնվածների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100/115, 2014-ին 100/11.4, 2015-ին` 100/112.7, 2016-ին` 100/111.9, 2017-ին` 100/109.8, ապա 2018-ին, ըստ նախնական տվյալների՝ 100/108.5:

Մասնագետը շեշտել է, որ միջազգային տարբեր կազմակերպություններ, այդ թվում` նման հիմնախնդիր ունեցող երկրները բարձր են գնահատել Հայաստանի փորձը և այն իրենց երկրներում կիրառելու ցանկություն հայտնել:

Ամփոփելով նիստը՝ հասարակական խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին մասնակցության և արդյունավետ քննարկման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

20:10 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

Իրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...

BACK_TO_TOP