21:33 07.02.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ Կոտայքի մարզպետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությամբ ամփոփել է 2018թ. մարզի դատախազության գործունեության արդյունքները:
Մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը զեկուցել է անցած տարվա ընթացքում մարզի տարածքում արձանագրված հանցավորության վիճակի, կառուցվածքի, ըստ հանցատեսակների դրանց քրեաիրավական շարժընթացի դինամիկան, քրեական գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության, պետական շահերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների և հարուցված հայցերի, ինչպես նաև դատախազության այլ լիազորությունների իրականացման արդյունքները:
2018թ. ընթացքում Կոտայքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 2049 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1660 դեպքի դիմաց. հանցագործության դեպքերի քանակն աճել է 389-ով, կամ 23.4%-ով: Բացահայտման ընդհանուր ցուցանիշը կազմել է 75․5%:
2017թ. համեմատությամբ 118 դեպքով աճել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը (469-587), 77 դեպքով՝ ծանր հանցագործությունների դեպքերը (215-292): Իսկ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 2-ով (8-6) կամ 25%-ով:
Նախորդ տարվա ընթացքում պահպանվել է կրկնահանցագործության դեպքերի նվազման դինամիկան: 2015թ. արձանագրվել էր կրկնահանցագործության 30 դեպք, 2016թ.՝ 24, 2017թ.՝ 6, իսկ 2018թ.՝ ընդամենը 4 դեպք:
Հատկանշական է, որ 2018թ. ընթացքում մարզում չի արձանագրվել սպանության որևէ դեպք, ինչն աննախադեպ ցուցանիշ է. ինչպես 2016, այնպես էլ՝ 2017 թվականներին արձանագրվել էին սպանության 5-ական դեպքեր:
2018 թվականի ընթացքում նվազում է արձանագրվել նաև դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցատեսակով: Արձանագրվել է նմանատիպ 16 դեպք՝ 2017 թվականի` 18-ի փոխարեն: Դրանցից բացահայտվել է 15-ը կամ 93,5%-ը:
Ինչպես հանրապետությունում, այնպես էլ Կոտայքի մարզում զգալիորեն ավելացել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը: Մարզի տարածքում արձանագրվել է նշված բնույթի հանցագործությունների 951 դեպք՝ 2017 թվականին` 711: Այսինքն՝ դեպքերն ավելացել են 240-ով: Չբացահայտված է մնացել արձանագրված դեպքերի շուրջ 39%-ը: Այս հանցատեսակում առավել մտահոգիչը շարունակում են մնալ բնակարանային գողությունները, որոնց թիվը նախորդ տարի աճել է 60 դեպքով (105-165) կամ 58%-ով: Ընդ որում, շարունակում է ցածր մնալ նաև այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը, որը Կոտայքի մարզում կազմել է 37%:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ բնակարանային գողությունների դեմ պայքարն իրավապահ մարմինների 2019թ. հիմնական առաջնահերթություններից մեկն է՝ հատկապես շեշտելով կանխարգելիչ համալիր միջոցառումների ձեռնարկումը: Խոսքը վերաբերում է բազմաբնակարան շենքերի մուտքերի լուսավորությունն ապահովելուն, մուտքերը կոդավորված փականներով դռներով կահավորելուն, այնպես էլ նման գողությունների համար ռիսկային համարվող տարածքներում ոստիկանության կողմից հատկապես գիշերային ժամերին պարեկապահակային ծառայությունն ուժեղացնելուն, նմանատիպ կամ համասեռ հանցագործություն կատարած անձանց մշտապես տեսադաշտում պահելուն: Արթուր Դավթյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ուշադրությունը հրավիրել է կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործընթացում ՏԻՄ մարմինների ակտիվ ներգրավումն ապահովելու անհրաժեշտության վրա:
2018թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 119 նյութերով՝ նախորդ տարվա 52-ի դիմաց: Հարուցվել է 81 քրեական գործ՝ հիմնականում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և ստանալու, պաշտոնեական կեղծիքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու հատկանիշներով:
Կոռուպցիոն հանցագործությունները հիմնականում արձանագրվել են մարզի ՏԻՄ մարմինների, ուսումնական բժշկական հաստատությունների գործունեության, ինպես նաև սոցիալական ապահովության և աջակցության ոլորտներում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նկատել է, որ մարզն իր ռելիեֆային, զբոսաշրջային և գյուղատնտեսական ռեսուրսների իմաստով լինելով խիստ գրավիչ՝ ռիսկային է հատկապես կոռուպցիոն հնարավոր դրսևորումների տեսանկյունից և տարիներ ի վեր չեն դադարել հատկապես հանցավոր ճանապարհով պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների օտարման վերաբերյալ տեղեկությունների շրջանառումը: Արթուր Դավթյանը հանձնարարել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգման առարկա դարձնել իրավապահ մարմինների տրամադրության տակ հայտնվող բոլոր նմանատիպ տեղեկությունները և բավարար հիմքերի առկայության դեպքում հետամուտ լինել քրեադատավարական կարգով դրանք քննության առարկա դարձնելուն և իրավական գնահատականների արժանացնելուն:
Մարզում 2017թ. համեմատ 34-ով կամ 32%-ով ավելացել են նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը (108-142), իսկ 6 դեպքով կամ 31%-ով աճել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը (21-27):
Այն հանգամանքը, որ մարզի տարածքով են անցնում Երևան-Սևան և Երևան-Աշտարակ հանրապետական նշանակության մայրուղիները, մարզի վարչական տարածքում են գտնվում զբոսաշրջային նշանակության բազմաթիվ օբյեկտներ և հանգստյան գոտիներ, քաղաքացիների տեղաշարժը բավականին ակտիվ է, ՃՏՊ-ների կանխարգելման, նվազեցման աշխատանքները պահանջում են առանձնակի հետևողականություն: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ուսումնասիրել և առանձնացնել մարզի տարածքում ՃՏՊ-ների համար առավել ռիսկային հատվածները և դատախազական ներգործության միջոցներով նպաստել այդ հատվածների՝ երևթևեկության նշաններով հագեցմանը, ավտոմեքենաների արագությունը սահմանափակելու և վարորդների զգոնությունը բարձրացնելուն ուղղված միջոցների ձեռնարկմանը: Հաշվի առնելով երթևեկության մասնակիցների անվտանգության տեսանկյունից այս բնույթի հանցագործությունների հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ Գլխավոր դատախազը հանձնարարել է ակտիվացնել դատախազական ներգործության գործիքակազմը՝ ինչպես ՃՏՊ-ների կանխարգելման, այնպես էլ նման դեպքերով քննության արագությունն ու արդյունավետությունը բարձրացնելու, այդ նպատակով անհրաժեշտ օբյեկտիվ ելակետերի ձեռքբերումն ապահովելու և նշանակվող փորձաքննությունների համար առավել թիրախային հարցադրումներ ներկայացնելու ուղղությամբ: Արթուր Դավթյանը, նշել է, որ ժամանակն է որդեգրելու ճանապարհային կանոնները խախտելու հանցագործությունների համար առավել խիստ պատժողական քաղաքականություն: Այս իմաստով, Գլխավոր դատախազն ասել է, որ հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր կանոնները, գործի հանգամանքներն ու ամբաստանյալի անձը՝ անհրաժեշտ է դատարաններում պատժաչափեր միջնորդելիս ուշադրություն դարձնել, որպեսզի դատարանների կողմից լիարժեք համաչափ պատիժներ սահմանվեն կատարված հանցավոր արարքների համար, իսկ այդպիսիք նշանակվելուց հետո հետևել պատիժների անշեղ կատարմանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օրեր առաջ «Պարտեզ» ռեստորանային համալիրում և դրա հարակից տարածքում տեղի ունեցած հանցագործության հանգամանքներին: Արթուր Դավթյանը հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները նմանատիպ դեպքերով քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունը, հանցագործություն կատարած անխտիր բոլոր անձանց իրենց արարքներին համահունչ քրեական պատասխանատվության ենթարկումն ապահովելու ուղղությամբ, ինչը խիստ անհրաժեշտ է հանցավոր հակումներ ունեցող անձանց մոտ անպատժելիության համոզմունքն արմատախիլ անելու և հասարակական վայերերում իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիների անդորրն ու անվտանգությունը նման լկտի դրսևորումներից ապահովելու նպատակով:
15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա15:25 18.04.2025
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի15:05 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով13:43 18.04.2025
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին13:35 18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները15:25 18.04.2025
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ ԱրաղչիԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...
15:18 18.04.2025
Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետՊետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...
15:11 18.04.2025
Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. MarcaՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...
15:05 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...
14:53 18.04.2025
Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիանՎլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...