Քննարկում չի եղել Գևորգ Կոստանյանին պաշտոն տալու կամ որևէ տեղ նշանակելու մասին. Ալեն Սիմոնյանը պարզաբանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Քննարկում չի եղել Գևորգ Կոստանյանին պաշտոն տալու կամ որևէ տեղ նշանակելու մասին. Ալեն Սիմոնյանը պարզաբանում է

18:02 07.02.2019

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է վերջերս քննարկվող երկու կարևոր հարցի՝ ՀՀ օրհներգի փոփոխության ու Գևորգ Կոստանյանի մասին իր հնչեցրած կարծիքներին:

Նշենք, որ այսօր էր Սիմոնյանն ասել, որ Գևորգ Կոստանյանն ամենաարհեստավարժ իրավաբաններից է, դեռ կարող է ծառայել Հայաստանին: Կարճ ժամանակում քննարկումների տեղիք տված այս հայտարարությունն ուղիղ եթերի ժամանակ այսպես մեկնաբանեց Սիմոնյանը.

«Գևորգ Կոստանյանը լավ իրավաբան է, քաղաքական առումով ներկայացրել է այլ թիմ ու պաշտպանել Նիկոլ Փաշինյանին՝ որպես ժողովրդի կողմից ներկայացված թեկնածու, բարձր եմ գնահատում, չեմ ուզում խոսել պարոն Կոստանյանի արժանիքների կամ հակառակը` բացասական կողմերի մասին, ասել ու ասում եմ. եթե ՀՀ-ի դեմ մի որևէ հարձակում է կազմակերպվում, և եթե Կոստանյան Գևորգը կարող է օգուտ տալ միջազգային հարթակներում, Արցախին պաշտպանելու հարցում, ես դեմ չեմ, որ այդ օգուտը տրվի: Սա է իմ դիրքորոշումը»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ դա իր կարծիքն է և գուցե քննարկումների ընթացքում պարզվի, որ սխալ է: Բայց մի հարցում վստահ է, որ պետք է իրենց քայլերն ուղղված լինեն երկրի շահերի պաշտպանմանը:

«Քննարկում չի եղել պաշտոն տալու կամ որևէ տեղ նշանակելու մասին: Ես պնդել եմ, որ Գևորգ Կոստանյանը լավ իրավաբան է, և եթե կարող է պաշտպանել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ներկայացված հայցը, ես պատրաստ եմ իր օգնությանը դիմել, յուրաքանչյուրի օգնությանը դիմել պաշտպանելու համար իմ Արցախը, իմ երկիրը, իմ ժողովրդին, իմ յուրաքանչյուր զինվորի կյանքը, եթե դա մեկ կյանք կփրկի, պատրաստ եմ դա անել: Ես կարծում եմ` դուք նույնպես պատրաստ եք, մեր համար կարևորը մեր երկիրն է, մեր երկրի անվտանգությունը, մեր երիտասարդ տղաների կյանքն ու անվտանգությունը: Խնդրում եմ հասկանալով մոտենալ և հիշել, որ պատրաստ եմ յուրաքանչյուր քննարկման ու քննադատության»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով օրհներգի փոփոխության շուրջ բարձրացած աղմուկին՝ ասաց.

«Օրհներգի հետ կապված` ուզում եմ ասել, որ միջանկյալ լուծում եմ գտել, հաշվի եմ առնում բոլորի կարծիք, ի սկզբանե ասել եմ, որ որոշողը ՀՀ ժողովուրդը, հայ մարդն է լինելու, քննարկում եմ առաջարկելու և կարծում եմ` քննարկումը ստացվեց: Միջանկյալ լուծման հետ կապված` տեղյակ կպահեմ, պատրաստման փուլում է»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP