Զրահատեխնիկա արտադրելու համար պետք է համատեղ արտադրությունների գաղափարը զարգացրել. Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+20.09 oC

Զրահատեխնիկա արտադրելու համար պետք է համատեղ արտադրությունների գաղափարը զարգացրել. Կարապետյան

00:21 08.02.2019

Լազերային տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ռադիոլոկացիա. այս ուղղություններով, ըստ պատգամավոր Տիգրան Կարապետյանի, հայկական ռազմարդյունաբերությունը շահավետ դիրքերում է: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում:

«Նաև կան ուղղություններ, որոնց մասին մենք չենք բարձրաձայնում, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում ենք: Կարծում եմ, որ պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները: Վերջին օրերին բազմաթիվ մարդիկ են կապվել մեզ հետ, որոնք ցանկություն են հայտնել գալ Հայաստան, համագործակցել մեզ հետ, փորձի փոխանակում իրականացնել: Երբ խոսում ենք ռազմարդյունաբերության մասին, ոլորտից անտեղյակ մարդիկ ասում են՝ մենք տանկ ե՞րբ ենք արտադրելու: Զրահատեխնիկա արտադրելու համար պետք է այլ փորձ կիրառել: Աշխարհի շատ երկրներ համատեղ արտադրությունների գաղափարն են զարգացրել»,- ասաց Կարապետյանը:

Նա բերեց Վրաստանի օրինակը, որը նաև արտահանում է զրահատանկային տեխնիկան: Կարապետյանը նշեց, որ պետք չէ ուժերը կենտրոնացնել միայն մեկ ուղղությամբ, քանի որ զարգացումը կարող է տևել երկար, իսկ արդյունքները լինեն կասկածելի:

Նշենք, որ Տիգրան Կարապետյանը ղեկավարել է ռազմարդյունաբերական ընկերություն: Պատգամավոր դառնալուց հետո նա միայն ընկերության մի մասի սեփականատերն է: Կարապետյանի պնդմամբ՝ խորհրդում ընդգրկված չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ

15:14 07.04.2025

Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել է հաղթանակով։ Բրատիսլավայում մեկնարկած առաջնությունում 25-ամյա ըմբիշը 1/8 եզրափակչում 10-0 հաշվով առավելության է հասել լեհ Մատեուժ Լուսժինսկիի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Անդրեասյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում, որտեղ կգոտեմարտի ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի հետ։ ։ ...

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

15:05 07.04.2025

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

SHANTNEWS

15:00 07.04.2025

SHANTNEWS

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

14:46 07.04.2025

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ ...

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում

14:33 07.04.2025

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում

Իրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կոշտ և անհապաղ պատասխանով, երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, և վերջին հինգ […] ...

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

14:25 07.04.2025

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն մինչ այդ […] ...

BACK_TO_TOP