Այս գործում մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Այս գործում մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

12:55 07.02.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո լրագրողների հարցին՝ սպասելի՞ էր նման որոշումը, պատասխանեց.

«Այս գործում մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է, ես որոշումը բացասական եմ գնահատում, դրանում իրավաբանական կոմպոնենտը համարում եմ զրո, սա քաղաքական որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում կայացված»:

Նա տեղեկացրեց, որ դատարանը գրավի կիրառումն անթույլատրելի է ճանաչել: Ալումյանի գնահատմամբ՝ մինչ որոշման կայացումը դատական գործընթացն ամբողջությամբ ընթանում էր հավասարության սկզբունքի հիման վրա, դատավորն ընտրվել էր օրինական ճանապարհով՝ վիճակահանության միջոցով, ինչն էլ արձանագրել էր նախկինում, սակայն որոշումը, որ կայացվեց, բացարձակապես իրավաբանության հետ առնչություն չունեցող որոշում է: Փաստաբանի խոսքով՝ որևէ անաչառ իրավաբան, եթե նայի այն, ինչ ներկայացված է եղել պաշտպանական կողմի Վերաքննիչ բողոքում, առնվազն 10 հիմք կգտնի, որոնցից յուրաքանչյուրը բավարար էր, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատ արձակվի: Երկրորդ նախագահը ներկա է եղել այսօրվա դատական նիստին: Հարցին՝ ինչպե՞ս է նա գնահատում դատարանի որոշումը, Ալումյանն արձագանքեց.

«Պարոն Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ այս գործով քաղաքական հետապնդման է ենթարկվում: Մենք մի փոքր ուշ դուրս եկանք, քննարկում էինք դատարանի որոշումը, նա ևս մեկ անգամ համոզվեց, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, այլ քաղաքական հետապնդում: Մենք պարտադիր բողոքարկելու ենք, հերթական բողոքն է գնալու ՄԻԵԴ, զուգահեռաբար նաև Վճռաբեկ դատարան: Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, բայց սա այն դեպքն է, որ հնարավոր չէ որևէ խելամիտ փաստարկ բերել»,- ասաց նա:

Ալումյանն ընդգծեց՝ հնարավոր չէ ասել՝ Ռոբերտ Քոչարյանը մինչև մարտի 1-ը կմնա կալանքի տակ, թե ոչ, հիշեցրեց, որ իրենք վճռաբեկ բողոք են ներկայացրել դեկտեմբերի վերջին, հույս հայտնեց, որ դա, ի վերջո, մի օր կքննվի, նաև նշեց, որ չի կարող ասել, թե երկրորդ նախագահն ինչ պլաններ ունի՝ կապված մարտի 1-ի հետ: Պաշտպանը հայտնեց, որ այս պահի դրությամբ կա Սահմանադրական դատարան ներկայացված երկու դիմում, որոնցից պատասխան չկա, և մեկ վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ որոշում չկա:

Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ տրված ցուցմունքների մեծամասնության հետ իրենք համաձայն են. եթե դրանք են առավելագույն ցուցմունքները, որ նրա դեմ պետք է օգտագործվեն, իրենք կցանկանային, որ այդ դատավարությունը հնարավորինս շուտ լիներ: Նա նաև ասաց, որ կա ցուցմունք, որի մեջ որոշակի հատված կա, որը հակասության մեջ է շատ ուրիշ ապացույցների հետ, և որը, փաստաբանի գնահատմամբ, իրականությանը չի համապատասխանում:

«Այդ մարդը այդ ցուցմունքից հետո բավական մեծ պաշտոնի բարձրացում է ունեցել»,- ասաց նա՝ չբացահայտելով, թե ում մասին է խոսքը:

Ալումյանը միայն ասաց, որ խոսքը 0038 հրամանին նախորդող իրադարձություններին է վերաբերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP