13:34 07.02.2019
Կառավարության ներկայացրած 2019թ. ծրագրի որևէ բաժնում չկան դրված խնդիրներ ու նպատակներ, ինչն անթույլատրելի է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը և ընդգծեց, որ ցանկացած ծրագիր պետք է հստակ խնդիրներ մատնանշի, որից հետո ցույց տա հանգուցալուծման ուղիները:
«Եթե խնդիրներ դրված չեն, ապա մնացածը բարի ցանկություններ են, ընդ որում, շատ վերացական: Ծրագրում նպատակը բավական բարդ է ձևակերպած, եթե չեմ սխալվում` բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտահանմանը միտված, ներառական տնտեսություն ունենալն է, բայց հպարտ քաղաքացին չի կարող մասնագիտորեն հասկանալ սա: Իրականում նպատակը պետք է լինի շատ պարզ. իմ համոզմամբ` անվտանգ, մրցունակ և արդար Հայաստան ունենալն է: Վե՛րջ, բոլոր խուճուճ բառակապակցություններն ավելորդ են: Եթե խնդիրն ու նպատակը հստակ չեն դրվում, դրա իրականացումն էլ արդեն հարցականի տակ է»,- ասաց նա:
Թաթուլ Մանասերյանը նաև ասաց, որ եթե ասվում է, որ բիզնես դաշտը պետք է ազատ լինի, ապա պետք է գրվի խոչընդոտների մասին և այն հստակ քայլերի, որոնց միջոցով խնդիրը պետք է լուծվի:
«Անկեղծ ասած` ես ամաչում եմ այս ծրագրից, որովհետև մի 3-4 տեղ եմ հանդիպել թվերի: Իհարկե, ծրագիրը շատ չպետք է ծանրաբեռնվի թվերով, բայց գոնե կողմնորոշիչ թվեր պետք է լինեն՝ ինչ ցուցանիշների ենք ուզում հասնել: Եթե Հայաստան բառը փոխարինենք որևէ այլ երկրի անունով, ապա ծրագիրը կարող է ցանկացած երկրում կիրառվել»,- ասաց նա:
Թաթուլ Մանասերյանը ծրագրի լուրջ բացթողումներից համարեց տնտեսական անվտանգության հարցի անտեսումը: Ըստ նրա՝ ծրագիրը չէր ունենա վերոնշյալ խնդիրները, եթե կառավարությունը համագործակցեր մասնագետների հետ:
«Ծրագիրը գրողները պետք է լինեն պրոֆեսիոնալներ, չի կարելի սիրողական մակարդակով 5 տարվա համար անորոշ ծրագիր գրել: Իսկ վերջում՝ վարչապետի ստորագրությունից առաջ, գրված է, որ կառավարությունը կհամագործակցի քաղաքացիական հանրության, փորձագետների հետ և այլն, բայց դա բացարձակ իրականության հետ աղերս չունի, որովհետև համագործակցությունը պետք է սկսել հենց սկզբից»,- ասաց տնտեսագետն ու հորդորեց կառավարությանը մինչև ծրագիրը ԱԺ ուղարկելը խմբագրել այն:
22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...
23:47 18.04.2025
Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարներըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...
23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարումԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...