Ավելի վաղ հայտարարվել էր, որ վենեսուելացի զինվորականները փակել են ցամաքային սահմանը, որպեսզի հումանիտար օգնությունը մուտք չգործի երկիր: Խուան Գուաիդոյի խոսքերով Բրազիլիայում, Կոլումբիայում և Կարիբյան ծովի կղզիներից մեկում հումանիտար օգնության ընդունման կետեր են արդեն գործում: Նիկոլաս Մադուրոն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ից և այլ երկրներից ժամանող օգնությունը Թրամփի «քաղաքական շոուն է» և ինքը թույլ չի տա, որ այդ երկրները միջամտեն Վենեսուելայի ներքին գործերին: