17:13 06.02.2019
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներին այսօր լրագրողները հիշեցրին՝ ԶԼՄ ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի զեկույցում Մարտի 1-ի գործերին անդրադարձ կար, ահազանգ էր հնչեցվում, մտահոգություններ էին արտահայտվում վրեժխնդրության քաղաքականության հետ: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ «ահազանգ» տերմինի հետ համաձայն չէ, քանի որ դա նշանակում է՝ խնդիր, խախտում են տեսնում, մինչդեռ, ըստ էության, չկա որևէ զեկույց, որում նշվի, որ Հայաստանում խախտվել է արդարությունը կամ արդարադատությունը: Ռուբինյանն ընդգծեց՝ կա կոչ՝ ապահովելու, որ բոլոր գործերը, ներառյալ մարտի 1-ի, անցնեն պատշաճ, արդար քննության միջով, որը դրական կոչ է, քանի որ իրենք դա անելու են և անում են:
Նա հորդորեց առաջնորդվել փաստերով, իսկ դրանք հետևյալն են.
1. ողջունվել է մարտի 1-ը բացահայտելու հանձնառությունը,
2. ոչ մի տեղ նշված չէ որևէ ահազանգ, որ Հայաստանում տեղի է ունենում որևէ անարդարություն,
3. պետք է հաշվի առնել, թե զեկուցողներն ընդհանրապես ինչպե՞ս են կարծիք կազմում. նրանք շփվում են բոլոր կողմերի հետ, լսում մտքերը և մտահոգությունները, համադրում են փաստերի հետ, կազմում զեկույցները:
«Կարծում եմ՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն ամիսներ շարունակ ոչ այնքան տրամաբանական մեղադրանքներ են հնչեցրել նոր իշխանության հասցեին՝ տեղի է ունենում «վենդետա», «դիկտատուրա» է, խայտառակ վիճակ է, իրենք, ենթադրում եմ, այդ մտահոգությունները պետք է հնչեցրած լինեն նաև զեկուցողների հետ հանդիպումներում: Այս զեկույցում միայն կոչ են արել ապահովել այն, ինչ մենք ապահովել ու ապահովելու ենք»,- ասաց Ռուբինյանը:
Պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ արձագանքեց, որ ինքը մեղադրանք չի տեսել, խոսքը մտահոգությունների մասին է եղել, նշվել է, որ մտահոգություններ կան, պետք է չափանիշները պահպանվեն: Դրանք, ըստ Մարուքյանի, այնպիսի չափանիշներ են, որ, անկախ այդ կոչերից, պետք է պահպանվեն:
«Զեկուցողները Դունյա Միյատովիչ լինեն, թե չլինեն, մենք, որպես ընդդիմադիր խմբակցության ղեկավար եմ ասում, եթե տեսնենք, որ հաշվեհարդար կամ քաղաքական հետապնդում կա Հայաստանում, ձայն կբարձրացնենք: Մեր դիտարկումները դեռ նման եզրահանգման չեն բերել, եթե միջազգային փորձագետներն արձագանքում են կամ մտահոգություն հայտնում, գուցե հանդիպումներ ունեն, առանձին տեղեկությունների են տիրապետում կամ չեն տիրապետում, ուղղակի ևս մեկ անգամ կոչ են անում իշխանություններին, որ լինեն ուշադիր, հետևեն գործընթացներին: Չափանիշների պահպանումը կարևոր է, ես վրեժխնդրության մասին ձևակերպում չեմ տեսել»,- ասաց նա:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...