ԵԽԽՎ-ում ասվել է, որ Հայաստանի օրինակը կարող է և պետք է վարակիչ լինի այլ պետությունների համար. Ռուբեն Ռուբինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

ԵԽԽՎ-ում ասվել է, որ Հայաստանի օրինակը կարող է և պետք է վարակիչ լինի այլ պետությունների համար. Ռուբեն Ռուբինյան

17:29 06.02.2019

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունվարի 21- 25-ը Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին մանրամասներ նստաշրջանից: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Սոս Ավետիսյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը և Նաիրա Զոհրաբյանը:

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող կարևորագույն հարցը դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումների քննարկումն էր. ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում տեղի ունեցած ընտրությունների որակը, նշել, որ նախկինում համակարգային բնույթ կրող ընտրախախտումներն այս անգամ առկա չէին, ընտրությունները մրցակցային էին և ազատ, կարևորվել է, որ տեղի է ունեցել բանավեճ՝ ընտրական բոլոր ցուցակների առաջին համարների միջև: Պատվիրակության ղեկավարը հայտնեց, որ ելույթ են ունեցել նաև քաղաքական խմբերի ղեկավարներ, անհատ պատգամավորներ, որոնք ևս դրական գնահատական են տվել ընտրություններին, իսկ մասնավոր զրույցներում բոլորը շնորհավորում էին մեր պատվիրակությանը՝ Հայաստանում անցկացված ընտրությունների առթիվ:

Ռուբինյանը տեղեկացրեց, որ հայկական պատվիրակության անդամներով ԵԽԽՎ նախագահի հետ են հանդիպել, նա ևս շնորհավորել է ընտրությունների կապակցությամբ, նշել, որ Հայաստանի օրինակը կարող է և պետք է վարակիչ լինի այլ պետությունների համար: Հայկական պատվիրակության ղեկավարը նաև առանձին հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ մի շարք պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ: Ռուբինյանը շեշտեց՝ սա հետհեղափոխական Հայաստանի առաջին նոր ձևավորված պատվիրակությունն է, որը համադրությունն է նոր ավյունի և փորձի. այնտեղ ընդգրկված են և փորձառու, և երիտասարդ քաղաքական գործիչներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP