Դատարանում լարվածության պատճառով դատավորը որոշեց դատաքննությունը շարունակել դռնփակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Դատարանում լարվածության պատճառով դատավորը որոշեց դատաքննությունը շարունակել դռնփակ

14:38 06.02.2019

«Հաստատում եմ իմ նախաքննական ցուցմունքները, ըստ էության ոստիկանապետն ամեն ինչ ասաց»,- ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ  Վարդան Եղիազարյանը, որը ևս այս գործով տուժող է հանդես գալիս դատարանում: 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման մանրամասների մասին փոխոստիկանապետը պատմեց հետևյալը․

«Առավոտյան ժամը 6-ի սահմաններում ինձ զանգահարեցին ոստիկանության հերթապահ մասից  և հայտնեցին, որ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում է եղել: Ես մեկնեցի դեպքի վայր, հայտնվեցի այնտեղ, որտեղ արդեն Վալերիյ Օսիպյանն էր: Կային ոստիկանական մեքենաներ, առանձնացված էր ոստիկանական գունդ տանող գիծը: Հարցրի` Օսիպյանին ի՞նչ է եղել, ասաց` չգիտեմ: Կապի եմ դուրս եկել ներսում գտնվողների  հետ, պիտի գնամ տեսնեմ: 2-3 հոգի մոտեցան մեզ, ինքնաձիգները դրեցին վզներիս, ստիպեցին գնալ գունդ, մի քանի անգամ խփեցին, բայց դա լուրջ բան չէր: Հիմնականում հայհոյանքներ էին հնչում, կոչեր, լարված մթնոլորտ էր: Ի սկզբանե մեր խնդրանքն այն էր, որ բաց թողնին սերժանտներից պատանդառված 8 հոգուն: 2-ին բաց  թողեցին, մեկն առողջական խնդիր ուներ, մյուսը պիտի ամուսնանար: Խնդրում էինք, որ էքստրեմալ բաներ չլինեն, բայց կրակոցներ եղան, հետո իմացա, որ 3 ոստիկան մահացել է: Հեռախոսները շատ ընտրովի էին տրամադրվում, քմահաճույքով: Օսիպյանի հեռախոսն ընդհանրապես անհետացավ, հազվադեպ թույլ էին տալիս կապ հաստատել արտաքին աշխարհի  հետ, իմ անձնական սպայական արժանապատվության նկատմամբ լուրջ ոտնձգություն չի եղել, վերաբերմունքը եղել է պարկեշտ, այդուհանդերձ, դա գնահատել որպես լավություն, չի կարելի:  Իհարկե, պատանդ  էինք: Սահմանափակված  էին մեր ազատությունները: Անվերջ  մեկուսացման և հսկողության տակ  էինք: Գնալով մթնոլորտն ավելի լարվում էր: Ես անվերջ  փորձում էի մեղմել, խոսակցություններ էինք տանում բարյացակամ տոնով, ինչ-որ բան էինք  ուզում ապացուցել, նորմալ մարդկային  մթնոլորտ  էր, կային մարդիկ, ովքեր անկանխատեսելի դրսևորումներ ունեին, խուսափում էինք նրանց հետ շփվել: Միատարր չէր անձնակազմը: Ինչ վերաբերում է սպանություններին՝ ինձ համար զարմանալի է և զայրացուցիչ, որ էսքան ժամանակ ոչ մի ներողամտություն կամ զղջանքի խոսք չի հնչել: Դահլիճից նույնիսկ ծափահարություններ են հնչում, երբ խոսվում է սպանությունների մասին: Ի վերջո, հայորդիներ են զոհվել: Ինձ համար զարմանալին սա  է: Պահանջները տարբեր էին՝ սկսած նրանից, որ կառավարությունը, ոստիկանական բարձրաստիճան կազմը պիտի լուծարվի, բայց հիմնականն այն էր, որ Սեֆիլյանն ազատ արձակվի ու տեղափոխվի գունդ:

Այդ  պահանջները հնչեցվում էին հեռախոսներով հայհոյախառն, բարձրախոսներով: Մեր «կալանապետը» Կյուրեղյանն էր: Իմ տեսադաշտում եղած մարդիկ բոլորը զինված էին, բոլորի  մոտ գնդի զենքեր էին, ամեն մեկն անգամ 4-5 ատրճանակով  էր, կային նռնակներ, չեմ հասկանում դրանց կարևորությունը: Անգամ զավեշտալի բան եղավ՝ հարցրի` տղա՛ ջան, երկու ձեռք ունես, ինչո՞ւ ես  հինգ հատ ատրճանակ վերցրել: Պավլիկն ու Մխիթարն էին կազմակերպում ամեն ինչ: Ինձ անընդհատ փորձում էին մեկուսացված պահել, չէին թողնում ազատ տեղաշարժվեինք: Բարբարոսական վերաբերմունք էր գույքի  նկատմամբ, ավտոտրանսպորտի նկատմամբ, ջարդուխուրդ արած էր ամբողջ տարածքը, հարցրի՝ լավ, ապակիները ինչի՞ եք ջարդում, ասեցին՝ որ օդ գա: Ով ինչ հասցնում էր՝ հագնում էր, ջարդում, մի խոսքով` նյութական մեծ վնաս են տվել: Ոստիկան Գագիկ Մկրտչյանի մասին ասացին, որ ձեռքից է  վնասվածք  ստացել, գնացինք  տեսանք`լուրջ վիճակ է, բժիշկներն ասացին, որ երիկամից է վիրավոր: Հետո բժիշկն ասեց, որ շատ քիչ են շանսերը, որ կենդանի կմնա: Կարծում եմ, որ այստեղ դեմագոգիական արտահայտություններ հնչեցին սահմանադրական կարգը տապալելու մասին, իրականում գունդը զավթել էին: Ինձ վերաբերվում էին պարկեշտ, բայց ոչ բոլորի նկատմամբ էին պարկեշտ վերաբերվում, հատկապես վատ էին վերաբերվում ոստիկանական կրտսեր անձնակազմին, փորձում էին իրենց կողմը «քաշել»:

Ամբաստանյալները տուժողին հարցեր ուղղելիս պարբերաբար խախտում էին դատաքննության կարգը, ռեպլիկներ ուղղում: Ի պատասխան` դատավոր Մակյանը կրկին սանկցիա կիրառեց Սմբատ Բարսեղյանի նկատմամբ, սակայն մինչ Բարսեղյանը կհեռանար դահլիճից՝ ապակու մյուս կողմում գտնվողները շարունակաբար ծափահարում էին:

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց դատաքննությունն անցկացնել դռնփակ, սակայն դահլիճում նստածները մտադիր չէին հեռանալ: Հայտարարվեց ընդմիջում, մինչ դատական նիստի կարգուկանոնը կվերականգնվի: Ընդմիջումից հետո, քանի որ դատաքննության մասնակիցները չէին հեռացել դահլիճից, նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց հետաձգել դատական նիստը մեկ շաբաթով և շարունակել նախկին փոխոստիկանապետի հարցաքննությունը մեկ շաբաթ անց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

17:20 18.04.2025

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...

BACK_TO_TOP