19:08 05.02.2019
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել կառավարության այսօրվա կառուցվածքի սահմանադրականության հարցին.
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ընդհանրապես, կառավարության կազմավորումը, ի տարբերություն ՀՀ գործադիր իշխանության մյուս մարմինների, առանձնանում է կազմավորման իր յուրահատուկ կարգով։ Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։
Կարծում եմ, որ տեղի է ունեցել կառավարության կազմավորման կարգի, այն է ՀՀ Սահմանադրության 150-րդ հոդվածի խախտում։ Այդ հոդվածով սահմանվում է կառավարության կազմավորման հստակ կարգ, համաձայն որի՝ իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին։ Բնականաբար այստեղ խոսքը գնում է գործող կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքով սահմանված կարգով բոլոր նախարարությունների, այն է կառավարության անդամների պաշտոնում նշանակվող թեկնածուների ներկայացման մասին։
ՀՀ վարչապետը չի ներկայացրել բոլոր նախարարների թեկնածուներին, իսկ ՀՀ նախագահը նշանակել է միայն նրանց ում ներկայացրել է վարչապետը։
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2֊րդ հոդվածի՝ կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:
Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) բնապահպանության նախարարությունը,
7) գյուղատնտեսության նախարարությունը,
8) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը,
9) կրթության և գիտության նախարարությունը,
10) մշակույթի նախարարությունը,
11) պաշտպանության նախարարությունը,
12) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը,
13) Սփյուռքի նախարարությունը,
14) տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը,
15) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը,
16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը,
17) ֆինանսների նախարարությունը:
Մինչդեռ ՀՀ վարչապետը ներկայացրել է 2 փոխվարչապետի և 12 նախարարի թեկնածություն։ Այսինքն՝ չի ներկայացվել հինգ նախարարի թեկնածություն, որով թողել է գործող նախարարություններ առանց նախարարների։ Սակայն այդ նախարարությունները և նախարարի պաշտոնները սահմանված են վերոնշյալ օրենքով, որը գործող օրենք է և չկա այլ օրենք, որն այլ բան կսահմաներ։ Այս պահին չկա կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ նույնիսկ որևէ օրենսդրական փոփոխության նախաձեռնություն։
Կարելի է միայն ենթադրել, որ ՀՀ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել նրա իրավական հարցերով խորհրդականները, որի պատճառով նա առաջնորդվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով, որը սահմանում է այն երաշխիքը, որ պետք է ապահովեր կառավարության բնականոն գործունեությունը։
Համաձայն վերոնշյալ հոդվածի մեջբերված դրույթի՝ կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է կառավարության անդամների առնվազն 2/3-ը: Այս դրույթը լրիվ այլ հարաբերություն է կարգավորում, որևէ կապ չունի կառավարության կազմը ՀՀ նախագահին ներկայացնելու սահմանադրական պարտավորության հետ։ Այն բացառապես վերաբերում է այն դեպքերին, երբ ՀՀ նախագահը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ վարչապետի առաջարկած նախարարների թեկնածուների վիճարկման հարցով։ Իսկ Սահմանադրական դատարանը թեկնածուներից առնվազն 2/3-ի հարցով խնդիր չի տեսել։ Իսկ մյուս թեկնածուներին անհամատեղելի է համարել այդ պաշտոններում, կամ նրանց թեկնածությունը դեռևս քննարկման փուլում են։
Այս դրույթը բացառապես երաշխիք սահմանող դրույթ է, որի իմաստը սահմանադրական ճգնաժամից խուսափելու համար կառավարության բնականոն գործունեությունն ապահովելն է, այլ ոչ թե ՀՀ վարչապետին հինգօրյա ժամկետում կառավարության կազմից ավելի պակաս նախարարների թեկնածուներ ներկայացնելու իրավունք տրամադրելը։
Հիմնվելով վերոգրյալի վրա՝ պետք է փաստել, որ ՀՀ վարչապետը չի կատարել ՀՀ Սահմանադրությամբ իր վրա դրված ուղղակի պարտավորությունը, որի պատճառով խախտվել է ՀՀ Սահմանադրության 150-րդ հոդվածի պահանջը։
Վարչապետին հորդորում եմ նախ ազատվել այն խորհրդականներից, որ նման կերպ են մեկնաբանել խնդրի լուծումը։ Ինչպես նաև անհապաղ Ազգային ժողովին ներկայացնել կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծ, որը կներկայացնի նոր կառավարության կառուցվածքը, օդում չի թողնի նախարարություններ առանց նախարարների և իր կառուցվածքում կընդգրկի ԱԱԾ-ն, ոստիկանությունը և ՊԵԿ-ը»։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...