Սամվել Բաբայանն առաջարկում է պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին բանակցային գործընթացի համար միասնական փաստաթուղթ մշակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+18.09 oC

Սամվել Բաբայանն առաջարկում է պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին բանակցային գործընթացի համար միասնական փաստաթուղթ մշակել

17:34 05.02.2019

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն առաջարկում է պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին բանակցային գործընթացի համար միասնական փաստաթուղթ մշակել: Այս մասին Բաբայանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Քաղաքական ուժերը, Հայաստանի ղեկավարության գլխավորությամբ, պետք է նստեն, ընդհանուր մի փաստաթուղթ մշակեն, որով առաջնորդվելու է ոչ միայն Փաշինյանը»,- ասել է Բաբայանը:

Նա նշել է, որ այդ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ պետք է լինի նաև ժողովուրդը, մասնավորապես, թե կողմերը ինչ զիջումների են պատրաստվում գնալ:

Լրագրողի հարցին՝ Սամվել Բաբայանը հնարավոր համարո՞ւմ է, որ Արցախի հարցով կարող են գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերվել, վերջինս այսպես է արձագանքել.

«Այսպես ձևակերպեմ. ժամանակին եղել է՝ գաղտնի, ոչ գաղտնի, պայմանավորվել են, արդեն համաձայնվել են ինչ-որ փոխզիջումների, բայց վերջում չի ստացվել: Եկեք դա քննարկենք: Պատճառն այն է, որ չի լինելու դա, ինչքան էլ դուք գաղտնի քննարկեք, համաձայնվեք, մի սեղանի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության գաք, կամ Ադրբեջանը դիմի միջազգային կազմակերպություններին, գերտերություններին հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար, հայկական կողմը գա համաձայնության էս հարցում կամ մյուս հարցում, կներեք, չի ստացվելու: Դա չլինող հարց է»,- ասել է Բաբայանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը

12:44 07.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

12:36 07.04.2025

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

12:28 07.04.2025

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

Հրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

12:20 07.04.2025

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:12 07.04.2025

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

SHANTNEWS

12:00 07.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP