Ի՞նչ հիմնավորմամբ է Ալեն Սիմոնյանը Հայաստանի օրհներգը փոխելու առաջարկություն արել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Ի՞նչ հիմնավորմամբ է Ալեն Սիմոնյանը Հայաստանի օրհներգը փոխելու առաջարկություն արել

17:21 05.02.2019

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ վերջին շրջանում ՀՀ օրհներգը փոխելու վերաբերյալ իր աղմկահարույց տեսակետին: Նրա խոսքերով՝ օրհներգը փոխելու նախագիծ օրակարգում չունեն, դրա մասին խոսվել է միայն հանրային քննարկում սկսելու համար: Ըստ նրա՝ հանրային քննարկումը ստացվել է, արդյունքում՝ ինքը և հանրությունը հետևություններ արել են:

 «Գործող օրհներգը, այնուամենայնիվ, Հայաստանի բնակչության մեծ մասի սրտով չէ։ Այլ հարց է, որ մեկը Արամ Խաչատրյանինն է հավանում, օրինակ՝ ես, և դրա հիմնավորումները ունեմ, եթե պետք է կներկայացնեմ։ Մեկը Շառլ Ազնավուրի տարբերակն է առաջարկում, մեկը՝ Տիգրան Մանսուրյանի, բայց մի բան միանշանակ է, որ մենք կոնսենսուս՝ գործող օրհներգի հետ կապված, չունենք»,- ասաց նա։

Նրա խոսքերով՝ հաշվի առնելով բոլոր կարծիքները՝ հիմնական դեմ կարծիքները, միջանկյալ մի տարբերակ է գտել, որը երբ վերջնական տեսքի կբերվի, կներկայացնի հանրությանը: Սիմոնյանը շեշտեց, որ դա չի ենթադրում խմբակցության հետ կապված գործառույթներ:

«Պատմության մասին խոսելիս մենք պետք է մի բան ֆիքսենք, որ ունեցել ենք Կոմիտաս վարդապետ, որը բազմաթիվ խնդիրների ներքո Թուրքիայում ծնվելով հանդերձ, զբաղվել է այն բանով, որ առանձնացրել է և տարանջատել հայկական երաժշտությունը համաշխարհայինից, ինչպես նաև ստեղծել է շարականներ։ Հետագայում Արամ Խաչատրյանը, այսպես ասած, ընդվզել է Սովետական միության դեմ, և ՀՀ Խորհրդային Հանրապետության ժամանակ գրել է քրիստոնեական շարական՝ «Քրիստոս մեր մեջ հայտնեցավ»։ Այդ ամենը մենք, կարծում եմ, չպետք է անտեսենք և վերցնենք «Իտալացի աղջկա երգը»՝ որպես օրհներգ։ Ես համարում եմ, որ ունենք Կոմիտաս, Արամ Խաչատրյան և մենք «Իտալացի աղջկա երգի» կարիքը չունենք։ Այո´, դա մեր պատմությունն է, մենք միշտ պիտի հիշենք այդ երգը, բայց, ժողովո´ւրդ, մենք առաջ ենք գնում»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP