17:12 05.02.2019
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել: Նա Հայաստանում գտնվող ադրբեջանցի երեք գերեվարվածներից մեկն էր: Այս առնչությամբ SHANTNEWS.am-ը զրուցել է ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
«Այդ ադրբեջանցի անձնավորությանն այն երկու ահաբեկչի հետ չպետք է նույնացնենք, նրանց դատավարությունը եղել է, պարզ, թափանցիկ, և նրանց մեղքն ապացուցվել է, կրում են իրենց պատիժը, երկու հոգին, որ մի խմբով մտել են, մեկը ոչնչացվել է, երկուսն էլ ահաբեկչական գործողություններ, մարդասպանություն և այլն… Այս անձնավորությունը նրանց շարքին չի պատկանում: Սա հստակ պիտի հասկանանք»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Իսկ երրորդին օրենքի սահմաններում ազատ արձակելը վկայում է հայ ժողովրդի քաղաքակրթության մակարդակի մասին, և դա չպետք է պայմանավորված լինի Ադրբեջանի գործողություններով:
«Արցախը նորմալ ժողովրդավարական երկիր է, մենք նացիստ չենք, ֆաշիստ չենք, սրանք մեր ուժեղ կողմերն են: Մենք չպետք է հավասարվենք այն քաղաքականությանը, որը վարվում է Ադրբեջանում, այսինքն՝ ատելությամբ լցվենք, մարդկանց սպանենք միայն նրա համար, որ այդ մարդը ուրիշ ազգության է պատկանում, սա աննորմալ երևույթ է, սա քայքայում է ցանկացած երկրի արժեհամակարգը, խորթ է հայ ժողովրդի քաղաքակրթությանը»,- ասաց Բաբայանը:
Իսկ արդյո՞ք Հայաստանի այս քայլից հետո կարելի է համապատասխան վերաբերմունք ու գործողություններ ակնկալել Ադրբեջանից: Արցախի նախագահի մամուլի խոսնակը լավատես չէ այս հարցում:
«Նրանք նման քայլի չեն դիմի, առհասարակ մեր քաղաքականությունը մենք չենք փոխկապակցում Ադրբեջանի հնարավոր քայլերի հետ: Հիմա ինչ, եթե նրանք բաց չեն թողնում մեր քաղաքացիներին, մենք պետք է իրենց հավասարվենք, մարդուն տանջե՞նք, սպանե՞նք և ասենք` մենք ձեզ հավասա՞ր ենք, ո´չ: Իրենք պարտավոր են հայերին բաց թողնել, ըստ միջազգային օրենքի և նորմերի, որովհետև նրանք վատ բան չեն արել, նրանց ձերբակալել են միայն նրա համար, որ հայեր են: Սա նացիզմ է, և միջազգային հանրությունը պետք է շատ խիստ վերաբերվի դրան, դժբախտաբար, չենք տեսնում այնպիսի արձագանք, բայց մենք արձագանքի համար չենք կատարում այդ քայլերը, օրենք կա, կան քաղաքակրթական նորմեր, մարդասիրության կանոններ: Սրանցով ենք առաջնորդվում»,- կարծում է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Իսկ նրանք երբ ասում են «Բոլորը բոլորի դիմաց», առաջին հերթին նկատի ունեն ահաբեկիչներին, վստահ է Բաբայանը, բայց հավաստիացնում է, որ դա անհնարին քայլ է:
Նրա խոսքերով` հայկական կողմն ամեն ինչ անում է, որ հայ գերիներին ազատ արձակի, Ադրբեջանը չի ցանկանում:
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...