16:11 05.02.2019
Հայաստանի պետական դրոշի վրա խաչ ավելացնելու վերաբերյալ վերջերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն արձագանք է ստացել: Այսօր լրագրողները ճշտել են, թե արդյո՞ք դա հումոր է եղել: «Դա հումոր չէր»,- պատասխանեց Սիմոնյանը:
«Գրվում է մի հոդված կամ ստատուս, և բոլոր լրատվամիջոցները վերցնում են հոդվածի հետգրությունը սմայլիկներով և դնում են որպես վերնագիր, մեր համաքաղաքացիները հիմնականում ինֆորմացիայի առատության պատճառով հիմնականում վերագիր են կարդում և նկարները նայում և սկսում են քննարկել, թե ինչ է գրված վերնագրում: Ոչ մի բան չեն կարդում 90 տոկոսով:
Դա եղել է հետգրություն, սարկազմ, որի իմաստը եղել է հետևյալը`դուք տեքստ չեք կարդում, և յուրաքանչյուր հարց կարելի է քննարկման դնել և այդ հարցի շուրջ խոսել: Բոլորը վերցրին միայն հետգրությունը և դրա հիման վրա եզրակացություններ արեցին: Իրենց խնդիրն է: Ես նման բան չեմ առաջարկել: Ես համարում եմ, որ ՀՀ դրոշը գուցե ամենալավը չէ, բայց ինձ համար բավարար է և լավն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
09:19 24.04.2025
ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ միջավայր․ ԱԳՆՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ. «Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, հարգանքի տուրք ենք մատուցում և ոգեկոչում ցեղասպանության հետևանքով նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը: Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող […] ...
09:09 24.04.2025
Վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք է մատւցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ ...
09:04 24.04.2025
Սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով ՀՀ-ն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915 թվականից ահագնացած կոտորածներին եւ զանգվածային տեղահանություններին։ Օսմանյան Կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ, […] ...
08:52 24.04.2025
Զախարյանը մեր աստղն է դառնալու․ Մունդուատե«Ռեալ Սոսյեդադում» կրկին հաստատել են, որ մեծ հույսեր են կապում թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, գրում է Sport24-ը: «Այս մրցաշրջանում Արսենի բախտը չբերեց: Վնասվածքները շատ են: Բայց ակումբում 100 տոկոսով վստահում են նրան: Զախարյանը մեր աստղն է դառնալու»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Խոն Անդեր Մունդուատեն: ...
08:47 24.04.2025
Al Jazeera. Իսրայելի գործողությունների պատճառով Գազայում սպանվել է առնվազն 45 պաղեստինցիԱռնվազն 45 պաղեստինցի է սպանվել չորեքշաբթի Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ըստ նրանց՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Զոհերի թիվը շարունակում է աճել գիշերվա ընթացքում անկլավի վրա հասցված հարվածների հետևանքով, նշում է հեռուստաալիքը։ […] ...
08:37 24.04.2025
Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները․ ՄԻՊՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․ «Այսօր քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։ Չնայած մարդու իրավունքների պաշտպանության` շարունակաբար կատարելագործվող կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց […] ...