Նախկին իշխանությունները գերշահագործել են արտեզյան ջրային պաշարները. էկոլոգ-իրավաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Նախկին իշխանությունները գերշահագործել են արտեզյան ջրային պաշարները. էկոլոգ-իրավաբան

14:30 05.02.2019

Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS.am-ը, այսօր տեղի է ունեցել առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին:

Խնդրի հետ առնչվող բոլոր կողմերի ներկայացուցիչները քննարկել են արտեզյան ավազանի ջրերի՝ շուրջ 15 անգամ նվազման պատճառները: Որոշվել էր, որ Հանրային դատարանը վճիռ է կայացնելու, որը կներկայացնեն իրավապահ մարմիններին:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը այսպես ներկայացրեց իրավիճակը.

«Մենք պահանջում ենք` պատասխան տան այն անձինք, ովքեր ստորագրել են այս գործով Արարատյան արտեզյան ջրավազանից ջրային թույլտվությունները, ովքեր գերշահագործում են ցույց տվել: Նախկին իշխանությունների հարցն է, 10 տարիների ընթացքում անխնա տրվել են թույլտվություններ, և այսօր ստորգետնյա ջրավազանի մակարդակը  15 մետր իջել է, և այսօր ամբողջ Արարատյան դաշտավայրը անապատացման պրոցեսներ են սկսվել, կենսաբազմազանության ոչնչացում, ֆերմերները զրկվել են ջրից, Սևանի վրա մեծ բեռ է, ամեն տարի հավելյալ ջուր են բաց թողնում Սևանից, այն ճահճացնում են, իսկ 80 տոկոսը ճանապարհին կորում է, որովհետև ջրային համակարգն անմխիթար վիճակում է: Կոնկրետ առաջարկներ ենք անելու, ոչ թե միայն դատապարտելու ենք, և այն անձինք, ովքեր ստորագրել են և թույլտվություն տվել, պատասխանատվության պետք է ենթարկվեն»,- ասաց բնապահպան-իրավաբանը:

SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, թե պատասխան պահանջելու համար ո՞ւմ են հրավիրել դատավարությանը՝ նախկի՞ն, թե՞ ներկա իշխանության ներկայացուցիչներին, Վարդանյանը պատասխանեց հետևյալ կերպ.

«Ներկաներին ենք հրավիրել, որոնք նախկինների իրավահաջորդն են: Պիտի գային ներկայացնեին իրենց մոտեցումը, պարտադիր չէ, որ ներկայացնեն նախկինների մոտեցումը, ամբողջ նախարարության աշխատակազմը հո չի փոխվել, չէ որ կան մարդիկ, որոնք մասնակցել եմ որոշումների կայացմանը»:

Հարցին, թե արդյոք նախկին իշխանությունները պատասխանատվության չպետք է ենթարկվեն նման թույլտվությունների համար, պատասխանեց.

«Չենք ուզում այստեղ կոնկրետ անձանց վերաբերյալ որոշումներ կայացնենք, որովհետև մենք դատարան չենք, որպեսզի մեղադրանք ներկայացնենք, դա դատարանների իրավասությունն է: Մենք կոնկրետ գերատեսչությունների հետ գործ ունենք»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP