ԱՄՆ-ն ու Թուրքիան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում դեռևս համաձայնության չեն հասել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+15.09 oC

ԱՄՆ-ն ու Թուրքիան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում դեռևս համաձայնության չեն հասել

11:12 05.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ նախագահական պալատում կայացել է ժողով: Վերջինիս մասնակցել են մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են եղել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և ուրիշներ։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ժողովում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցը։

Ժողովից հետո մամուլի ասուլիս է տվել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա անդրադարձել է Թուրքիայի ակնկալիքներին՝ Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածի հետ կապված, որտեղ թուրքական կողմը պատրաստվում է նոր ռազմական գործողություններ սկսել տեղի քուրդ զինյալների դեմ:

Քալընը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե Թուրքիան և ԱՄՆ-ն արդեն համաձայնության են հասել Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում։ Խոսնակն ընդգծել է, որ թուրք-ամերիկյան բանակցություններն այդ հարցում դեռևս շարունակվում են։

Թուրք պաշտոնյայի խոսքերով՝ Թուրքիան ակնկալում է, որ Եփրատ գետի արևելյան հատվածում, այդ թվում՝ Մանբիջում, ստեղծվեն այն մեխանիզմները, որոնք ստեղծվեցին Իդլիբում։ Նա նաև հույս է հայտնել, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտին կվերահսկի նաև Թուրքիան։

Թուրք պաշտոնյան կարևորություն է տվել նաև Մանբիջի հարցում  ճանապարհային քարտեզի իրականացմանը, որի շուրջ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ձեռք էր բերվել համաձայնություն։ Ըստ դրա՝ Սիրիայի քրդական ուժերը լիովին պետք է դուրս գան քաղաքից։ Նա ընդգծել է, որ այդ ամենի հետաձգումը օգուտ չի բերելու ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Թուրքիային։ Շշեշտվել է, որ Մանբիջի շուրջ թուրք-ամերիկյան համաձայնության կողմ է նաև Ռուսաստանը։

Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարցին՝ Էրդողանի մամուլի խոսնակը եզրափակել է. «Ըստ մեզ՝  Բաշար Ասադը լեգիտիմությունը կորցրել է և չի կարող ստանձնել որևէ դեր»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

18:50 08.04.2025

Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ, հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի […] ...

Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

18:30 08.04.2025

Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: Հիշեցնենք, որ առաջին Վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի […] ...

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր

18:27 08.04.2025

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ […] ...

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում

18:24 08.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հյուրերին` կարևորելով երկու բարեկամական երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև կրթության ու մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու […] ...

Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին

18:09 08.04.2025

Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին, որի հետ իսպանական թիմը մրցելու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում, հաղորդում է As-ը: «Շնորհակալ եմ Միկել Արտետային իմ մասին լավ խոսքերի համար: Նա «Արսենալին» կատարյալ թիմ է դարձրել: Այդպիսիք Եվրոպայում շատ չեն: Որոշ թիմեր լավ են խաղում, բայց «Արսենալի» պես կատարյալները […] ...

SHANTNEWS

18:00 08.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP