09:05 05.02.2019
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Արցախում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից չի ցանկանում անմասն մնալ նաև Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Թերթը գրում է.
«Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձևավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի նախագահի ամենաճիշտ թեկնածուն: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար:
Սամվել Բաբայանը, անկախ իր կամքից, բախվել է սահամանադրական խոչընդոտի. վերջին 10 տարում նա մշտապես չի բնակվել այնտեղ, այլ գտնվել է ՌԴ-ում:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Բաբայանը չի բացառել, որ կարող է առաջիկայում քաղաքական հետաքրքրություն ցուցաբերի: Բայց այժմ, ըստ Բաբայանի, ինքը ներքաղաքական հետաքրքրություն չունի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում: «Դեռևս ոչ մի բանի չեմ խառնվելու»,- ասել է նա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։
23:59 12.04.2025
ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներԱպլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […] ...
23:54 12.04.2025
Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքումՎերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
23:47 12.04.2025
Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարությունՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 12.04.2025
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղումՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:37 12.04.2025
Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակներըԵրևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:26 12.04.2025
Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկանԱպրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...