16:58 04.02.2019
Այսօր շարունակվել են բողոքի ակցիաները Արմավիրի մարզի Արշալույս համայնքում: Մի քանի օր է՝ գյուղացիներն այստեղ ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Վերջինս Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:
Գյուղացիներն իրենց պահանջներում պնդում են, որ գյուղապետը ընտրողական վերաբերմունք է դրսևորում իրենց նկատմամբ: Նրանք, որոնք մասնակցել են գյուղապետի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին, ենթարկվում են ճնշումների, գյուղապետը հարկահավաքության խիստ միջոցներ է կիրառում նրանց նկատմամբ: Այս մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ փոխանցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, որն առավոտից ներկա է գտնվել գյուղի զարգացումներին:
«Ոստիկաններ էին եկել, որպեսզի վերականգնեին գյուղապետարանի բնականոն աշխատանքը, որովհետև «Հավաքների ազատության մասին» օրենքով պիտի պետական շինություններից ողջամիտ հեռավորության վրա անցկացնեն հավաքները, ոստիկանների գալուց լարվել էին գյուղացիները: Խոսեցի ոստիկանների հետ, իրենք բավական դրական էին տրամադրված և չեզոք, ասացին, որ եկել են անվտանգություն պահպանելու, խոսեցի ցուցարարների հետ, իրենք, բնականաբար, շարունակում են պահանջել գյուղապետի հրաժարականը»,- ասաց Թագուհի Ղազարյանը:
Բողոքի ցույցի պատճառով կաթվածահար է եղել գյուղապետարանի աշխատանքը, լարված իրավիճակը բավական երկար է տևել, սակայն, պատգամավորի վստահեցմամբ, բերման ենթարկվողներ չեն եղել:
«Բերման ենթարկվածներ չեն եղել, ուղղակի ոստիկանության պնդմամբ՝ համաչափ ուժի կիրառմամբ իրենց փոխադրել են մեկ այլ վայր, բայց բերման չեն ենթարկել, իհարկե, գյուղացիները պնդում են, որ իրենց ձեռքերից, ոտքերից բռնել-տարել են այսկողմ, այնկողմ, բայց քանի որ վիդեոները չեմ տեսել, չեմ կարող պնդել»,- ասաց պատգամավորը:
Նա որոշել է զրուցել գյուղապետի հետ, պատմում է.
«Առաջարկեցի գալ զրուցել, հրաժարվեց գալ գյուղացիների մոտ, ասաց, որ իրեն վիրավորում են, հայհոյում, երբ տեսնում են, չի պատրաստվում գալ, դրա համար գյուղապետարանի շենքից մի քանի մետր ներքև «Հայփոստի» շենքը կա, առաջարկեցի գոնե ինչ-որ չեզոք տեղում հանդիպել: Այնտեղ զրուցեցինք մոտ մեկ ժամից ավելի, նաև գյուղացիների ներկայացրած խնդիրները նշեցի, ու որպես միջանկյալ լուծում առաջարկեցի գոնե հավասար վերաբերվել մարդկանց, որպեսզի նրանք իրենց ստորադասված դաս չզգան ու լարվածություն, թշնամանք չստեղծվի, գյուղացիների, նույնիսկ բարեկամների միջև, խնդրեցի, որ որպես համայնքապետ՝ իր վրա պատասխանատվություն վերցնի հաշտության մթնոլորտը վերականգնել, մինչև կոնկրետ լուծումներ կլինեն, իսկ դրանք հավանաբար կլինեն արտահերթ ընտրությունների տեսքով, որովհետև չի պատրաստվում մինչև այդ հրաժարական տալ»:
Լարվածությունը կավարտվի, եթե գյուղապետը հրաժարական տա, սակայն Զարզանդ Գրիգորյանն ասել է, որ ինքը համայնքի կողմից ընտրված գյուղապետ է և չի պատրաստվում գնալ այդ քայլին:
«Ինքը պնդում է, որ ընտրվել է, և այս տարի նախատեսված են արտահերթ ընտրություններ, ու նաև խոստացավ մինչև մայիս ամիս հարկահավաքության ճնշումները չգործադրել՝ հասկանալով, որ գյուղացիները ձմռան ամիսներին եկամուտ չունեն: Հարցն այն է, որ ՏԻՄ օրենքով չենք կարող միջամտել որևէ կերպ համայնքապետի լիազորությունների դադարեցմանը, իրենք պետք է փորձեն հաշտության հասնել, բայց խոստացան, որ հեռավորությունը պահել, որ բնականոն աշխատանքի կարողանան գնալ մարդիկ, խնդրեցի, որ գոնե գյուղի բնականոն կյանքը վերականգնեն»,- ասաց արշալույսցի պատգամավորը:
Նա նշեց, որ լարվածությունը որոշ չափով թուլացել է, սակայն ցուցարարները չեն խոստացել դադարեցնել ցույցերը, միայն վստահեցրել են, որ դրանք կշարունակեն օրենքով սահմանված կարգով՝ գյուղապետարանից որոշ հեռավորություն պահպանելով:
SHANTNEWS.am-ը պարզաբանման համար դիմեց նաև Զարզանդ Գրիգորյանին, սակայն վերջինս հրաժարվեց որևէ տեղեկություն տալ:
22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...
23:47 18.04.2025
Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարներըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...
23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարումԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...