Բանտում գտնվող Քադաֆիի որդին ՄԱԿ-ից բժշկական օգնություն է խնդրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+12.09 oC

Բանտում գտնվող Քադաֆիի որդին ՄԱԿ-ից բժշկական օգնություն է խնդրել

14:30 04.02.2019

Լիբանանյան բանտում գտնվող Մուամմար Քադաֆիի որդին՝ Հաննիբալ Քադաֆին, խնդրել է ՄԱԿ-ին բժիշկների խումբ ուղարկել իր մոտ: Լիբիացի սպանված առաջնորդի որդու հետ կապը պահվում է Հռոմում նրա ներկայացուցչի միջոցով: Ըստ վերջինիս` Հաննիբալը լուրջ առողջական խնդիրներ ունի:
«Ես ցավեր ունեմ կրծքավանդակիս հատվածում, շնչառական անբավարարություն, ցավեր իրանիս ստորին հատվածում, խնդիրներ մաշկիս հետ: Նաև իմ քիթն է կոտրված, իսկ գլխիս վրա առկա է հեմատոմա, ինչը իմ առևանգման ժամանակ տեղի ունեցած խոշտանգումների հետևանք է: Ես խնդրում եմ, որ ՄԱԿ-ը բժիշկների խումբ ուղարկի բանտ, որպեսզի նրանք հետազոտեն ինձ և տան եզրակացություն իմ առողջական վիճակի մասին»,- մեջբերել է Հաննիբալ  Քադաֆիի խոսքերը նրա ներկայացուցիչը:
Վերջինս նաև նշել է, որ Հաննիբալը շատ դժգոհ է նաև բանտային պայմաններից, նրան արգելված է շփվել լրագրողների հետ, նրա մոտ այլևս այցելուների չեն թողնում:
Հիշեցնենք, որ Հաննիբալ Քադաֆին առևանգվել է 2015թ. լիբանանյան «Ամալ» շիական շարժման մասնակիցների կողմից: Նա այդ ժամանակ Սիրիայում էր, որտեղ ստացել էր քաղաքական ապաստան: Արդեն 4 տարի է, ինչ Հաննիբալը լիբանանյան բանտում է: Նա մեղադրվում է 1978թ. Լիբիայում շիա հոգևոր առաջնորդ իմամ Մուսսա Աս-Սադրի անհետացման մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ:
Մուսսա Աս-Սադրին Տրիպոլի էր հրավիրել Քադաֆի ավագը, որտեղից էլ նա պետք է մեկներ Հռոմի պապի հետ հանդիպման: Մուսսա Աս -Սադրին, սակայն, Հռոմ չհասավ և մինչև հիմա նրա գտնվելու վայրի և ողջ լինելու մասին ոչինչ հայտնի չէ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անապահովության գնահատման նոր համակարգը փորձնական սկսել է գործել Կոտայքի ու Սյունիքի մարզերում

20:48 08.04.2025

Անապահովության գնահատման նոր համակարգը փորձնական սկսել է գործել Կոտայքի ու Սյունիքի մարզերում

Անապահովության գնահատման նոր համակարգը փորձնական սկսել է գործել Կոտայքի ու Սյունիքի մարզերում. հարցազրույց ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Հարձակման լավագույն եռյակները ըստ Goal-ի

20:38 08.04.2025

Հարձակման լավագույն եռյակները ըստ Goal-ի

Հեղինակավոր Goal պարբերականը կազմել է 21-րդ դարում եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն հարձակողական եռյակները: Առաջին տեղը գրավել է «Բարսելոնայի»՝ Լիոնել Մեսսի – Լուիս Սուարես – Նեյմար եռյակը, որը կատալոնական թիմում համատեղ անցկացրել է 3 տարի: Երկրորդ տեղը գրավել է նույն ժամանակ Մարիդի «Ռեալում» ձևավորված Կարիմ Բենզեմա – Գարեթ Բեյլ – Կրիշտիանու Ռոնալդու եռյակը: Goal.com-ի վարկածով 21-րդ […] ...

Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

20:31 08.04.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն և հանդիպել Աբու Դաբիի՝ Սորբոնի և Նյու Յորքի համալսարանների հայ ուսանողների հետ: Անմիջական և ջերմ զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հետաքրքրվել է ուսանողների ուսումնառության ընթացքով, ապագայի ծրագրերով և պատասխանել է նրանց հուզող հարցերին: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների […] ...

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը

20:26 08.04.2025

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Վահագն Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի

20:16 08.04.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Շրջակայից Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Մեսրոպ Արք. Սարգիսեանի և համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է համայնքի գործունեությանը: Զրույցի ընթացքում քննարկվել են հայաստանյան և տարածաշրջանային արդի իրողությունները: […] ...

15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում

20:06 08.04.2025

15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում

Անգլիայի առաջնության 31-րդ տուրի «Լեսթեր»-«Նյուքասլ» խաղում նորամուտն է նշել դաշտի տերերի կիսապաշտպան Ջերեմի Մոնգան։ Այս մասին հայտնում է Opta-ն: 15-ամյա ֆուտբոլիստը դարձել է պատմության երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր լիգայում: Նորամուտի օրը նա 15 տարեկան և 271 օրական էր: Ռեկորդակիրն «Արսենալի» եզրային հարձակվող Իթան Նվաներին է, որը Պրեմիեր լիգայում նորամուտը նշել […] ...

BACK_TO_TOP