14:45 04.02.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցը փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս շաբաթ արդեն իրենք կքննարկեն կառավարության ծրագիրը:
«Ես ենթադրում եմ, միայն կարող եմ ենթադրել, բայց կարծում եմ` բոլոր նախադրյալներն արդեն կան, որ մենք կարողանանք քննարկել: Հստակ ամսաթվեր նշել չեմ կարող»,- ասաց նա:
SHANTNEWS.am-ի դիտարկմանը, թե կառավարությունն արդեն տնտեսական հեղափոխության մասին է խոսում, արդյո՞ք այս ծրագրում տեսնելու ենք այդ հեղափոխությանը միտված քայլերը, Մակունցը պատասխանեց, որ հասկանալի պատճառներով չի կարող ասել, թե ծրագիրն ինչ տեսք կունենա, ասաց, որ հանձնաժողովներն առանձին իրենց դիտարկումները կներկայացնեն տարբեր ուղղություններով, այդ թվում` տնտեսական:
«Կտեսնենք, թե ինչ առաջարկներով հանդես կգան հենց հանձնաժողովները, կտեսնենք, թե ինչ են առաջարկում այս կառավարությունում, ըստ այդմ էլ առաջարկներ կլինեն»,- ասաց Մակունցը:
Խմբակցության ղեկավարն ասաց, որ փետրվարի 7-ին հանդիպում-քննարկում են ունենալու ֆինանսների նախարարի հետ, օրակարգում լինելու են նաև Հարկային օրենսգրքին վերաբերող հարցերը, լսելու են իրենց, ներկայացնելու են առաջարկներ: Մակունցն ասաց` կարևոր է, որ Հարկային օրենսգրքի փոփոխության փաթեթն արտացոլի առանձին հանրային և մասնագիտական խմբերի շահերը:
Հարցին` ո՞րն է քննարկման թեման, Մակունցն ասաց, որ ՊԵԿ-ի հետ հանդիպումից հետո նշել էր, որ նույն օրակարգով հանդիպելու են նաև Ֆինանսների նախարարության հետ, քննարկման ժամանակ, բացի Հարկային օրենսգրքից, նաև պարգևավճարների հարցը կլինի, քանի որ, ըստ Մակունցի, կարևոր է հասկանալ` խնդիրները նույնատի՞պ են, թե՞ ոչ:
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ մարզպետներին չբերեցին քննարկման, արդյո՞ք կհասնեք իրենց:
«Մարզպետների հետ հանդիպում եղել է շաբաթ օրը, ուզում եմ բոլորս ճիշտ շեշտադրումներ անենք: Այն, որ պարգևավճարների ինստիտուտը կարևոր է խրախուսել, որակյալ, պրոֆեսիոնալ մասնագետների` դեպի մասնավոր սեկտոր, արտահոսք չունենալու առումով, մյուս կողմից` չափազանց կարևոր է հանրային արձագանքը և արդարության զգացումը, որը պարտադիր պիտի պահպանվի և բալանսավորվի, հասկանանք, թե ինչ գործիքներով պիտի շարժվենք»,- նշեց նա:
Մակունցը հայտնեց, որ հանդիպումներն անձերով պայմանավորված չեն, այլ խնդիրը հասկանալու ցանկությամբ, իրենք դեռ լուծումներին չեն հանգել, հավաքագրում են տեղեկատվությունը: Նա, սակայն, համոզմունք հայտնեց, որ ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է վերանա, դա դիսկոմֆորտ է նաև մարդկանց համար, ովքեր իրենց պարգևատրում են:
Խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենց պարգևատրումների գումարների չափն անհանգստացրել էր, շատ մեծ էին գումարները:
«Լուծումների մոտեցումն ու տրամաբանությունը, կարծում եմ, լինելու է նույնը, պարզապես տեսնենք` ինչ յուրահատկություն կա յուրաքանչյուր գերատեսչությունում»,- նշեց նա:
11:21 10.04.2025
Օմանում Հայաստանը դեսպանություն կունենաԿառավարության որոշմամբ՝ Օմանի Սուլթանությունում (նստավայրը՝ Մասկատ) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի: Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից: «Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, […] ...
11:15 10.04.2025
ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Հյուրերին 35-րդ րոպեին առաջ Է մղել Մորգան Ռոջերսը։ 4 րոպե անց հեռվից հարվածով գոլ է խփել 19-ամյա Դեզիրե Դուեն ու հավասարեցրել հաշիվը։ Լուիս Էնրիկեի թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման վերջակետը […] ...
11:09 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար […] ...
11:00 10.04.2025
Սիսիանցի տղամարդու տանը կից խորդանոցում մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդը տանը մեծ քանակությամբ մարիխուանա տեսակի թմրամիջոց է պահում: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 8-ին 51-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 250 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված: Տղամարդը հայտնել է, որ […] ...
10:53 10.04.2025
Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայրՌուսաստանից և ԱՄՆ-ից պատվիրակություններ են ժամանել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս բանակցողները ժամանել են տեղական ժամանակով 09:25-ի սահմաններում: Ամերիկյան կողմը ժամանել է 5 րոպե անց։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին։ ...
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...