Մադուրոն առաջարկել է վերընտրել երկրի խորհրդարանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Մադուրոն առաջարկել է վերընտրել երկրի խորհրդարանը

09:13 03.02.2019

Վենեսուելայում երկիշխանության պայմաններում երկրի երկարամյա նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկում է անցկացնել երկրի խորհրդարանի արտահերթ ընտրություններ՝ օրենսդիր մարմնի լեգիտիմությունը հաստատելու համար: Այս մասին առաջարկը նա բարձրաձայնել է այսօր՝ իր աջակիցների կազմակերպած հանրահավաքի ժամանակ, փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»:

«Ազգային հիմնադիր ժողովի օրակարգում է այս տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կոչին գնահատական տալը: Որպեսզի երկրում լեգիտիմացվի օրենսդիր իշխանությունը և որոշումը լինի ժողովրդինը, եկե՛ք գնանք ընտրությունների», – կոչ է արել Մադուրոն:

Բանն այն է, որ նախագահի պաշտոնը նրա հետ վիճարկում է հենց խորհրդարանի ընտրված նախագահ Խուան Գուաիդոն, որն իրեն հռչակել է երկրի նախագահի պաշտոնակատար և որին աջակցում  է հանրության զգալի հատվածը, նրա կողմն են անցել նաև որոշ բարձրաստիճան զինվորականներ: Խնդիրը ավելի է խորացել, երբ տարբեր պետություններ սկսել են կա՛մ Մադուրոյին, կա՛մ Գուաիդոյին ճանաչել որպես այդ երկրի ղեկավար:

Միացյալ Նահանգները մեկն է այն պետություններից, որ որպես Վենեսուելայի նախագահ (պաշտոնակատար) ճանաչում է Գուաիդոյին։ Ռուսաստանը և փոքրաթիվ այլ երկրներ նախկինի պես որպես Վենեսուելայի նախագահ ընդունում են Մադուրոյին։

Հայաստանն առայժմ պաշտոնական տեսակետ չի հայտնել այս կապակցությամբ։

Ռուսական լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը հետևում է իրադարձությունների զարգացմանը, նմանություն չի տեսնում Հայաստանում իրականացված խաղաղ գործընթացների հետ ու առայժմ հարկ չի համարում գնահատական տալ այդ ամենին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP