Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

19:10 25.10.2017

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը hոկտեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Մասիս Մայիլյանն ուշադրություն է հրավիրել վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա, որոնց հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել։

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է իրավիճակի հետագա ապակայունացման անթույլատրելիությունը և ընդգծել հրադադարի և դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերի, ինչպես նաև հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

 
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

11:30 27.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

11:24 27.11.2024

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել են 25 միավոր ձնամաքրող մեքենաներ: Ավելի ուշ՝ փոքր չափի տեխնիկասարքավորումներով սկսվել է նաև […] ...

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

11:18 27.11.2024

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 4․6%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 13․7%, շինարարություն՝ 13.5%, արդյունաբերություն՝ 5.3%, ծառայություններ՝ 5.2%։ 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին […] ...

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

11:12 27.11.2024

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

DataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար։ Դրոշմավորման ենթակա ապրանքները նախքան վաճառքի ներկայացնելը արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է […] ...

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

11:05 27.11.2024

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: 2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի` գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության […] ...

Իրանը պաշտպանում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը

10:57 27.11.2024

Իրանը պաշտպանում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Երեքշաբթի երեկոյան Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը բացարձակ մեծամասնությամբ հաստատել է Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Մինչ հաստատումը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին, որի ընթացքում նա բացատրել է հյուսիսային ճակատում հրադադարի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից զինադադարի ցանկացած խախտման դեպքում […] ...

BACK_TO_TOP