Եղբորորդիները պայքարում են Հառիճի գյուղապետի պաշտոնի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Եղբորորդիները պայքարում են Հառիճի գյուղապետի պաշտոնի համար

20:00 02.02.2019

Փետրվարի 17-ին Շիրակի մարզի 2՝ Աշոցք և Հառիճ համայնքներում կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Համայքներում մրցակցություն կա, ինչը նախորդ ընտրությունների ժամանակ չի եղել: Օրինակը Հառիճն է: Գործող գյուղապետը 2001 թվականից մրցակիցներ չի ունեցել՝ 5 անգամ ընտրվել ու վերընտրվել է:

Այս ընտրություններում գյուղապետի պաշտոնին հավակնող ևս մեկ թեկնածու կա: Մրցապայքարը թեկնածուների միջև դուրս է եկել գյուղերում ընդունված ավանդական ձևաչափից, երբ ընտրվում էր մեծ ազգություն ունեցող թեկնածուն: Հառիճի գյուղապետարանին և գյուղի մյուս մարդաշատ վայրերում հայտարարություն է փակցված, իսկ բովանդակությունն այսպիսին է՝ ընտրողները գյուղապետի թեկնածուներին հրավիրում են գյուղապետարանի դահլիճ՝ հանդիպելու ընտրողների հետ ու իրենց ծրագրերը ներկայացնելու համար:

2 թեկնածուների նախընտրական համատեղ հանդիպման նախաձեռնողը Հառիճի բնակիչ Տիգրան Մանվելյանն է: Այս տարբերակով որոշել է օգնել գյուղացիներին ընտրություն կատարել 18 տարի պաշտոնավարող գյուղապետի և երիտասարդ թեկնածուի միջև: 2 թեկնածուներն էլ համաձայնել են ներկա լինել հանդիպմանը:

Գործող գյուղապետի խոսքվ՝ իր համար հաշվետվություն են անցած 18 տարիները: Առաջին անգամ ընտրվելիս է լուրջ մրցակցություն է եղել: Հետո արդեն Հառիճը ուրիշ գյուղապետ չի ունեցել:

«Առաջին անգամ ընտրվելիս  լուրջ մրցակից եմ ունեցել: Հետո այդ մրցակցիս հետ դարձել ենք խնամիներ: Հիմա նախկին մրցակիցս աղջկաս սկեսրայրն է: Այս ընտրութւյուննհերին էլ մրցակցում եմ ազգականիս հետ: Մյուս թեկնածուի հետ հեռու հորեղբոր  տղաներ ենք: Ես ոխակալ մարդ չեմ: Նորմալ հարաբերությունների մեջ ենք իրար հետ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Հառիճի գյուղապետի թեկնածու Ռոլանդ Նազարեթյանը:

«Մեր կյանքը ընտրություններով ո’չ սկսվել է, ո’չ էլ կավարտվի:  Հառիճի հասարակությունն է որոշելու, թե ով կլինի գյուղապետը: Սա հանրապետությունում կատարվող գործընթացների տրամաբանական շարունակությունն է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է գյուղապետի մյուս թեկնածուն՝ Բակուր Հովհաննիսյանը:

Բակուր Հովհաննիսյանը Հառիճավանքի ընծայարանի ֆիզիկայի ուսուցիչն է: Գյուղապետի պաշտոնի համար պայքարում է գյուղում փոփոխությունների ակնկալիքով, թեև նշում է՝ լուրջ խնդիրներ,  որպես այդպիսին, Հառիճը չունի: Երկու թեկնածուները գուցե տարբեր ծրագրեր ունեն, բայց նաև մեկ ընդհանրություն ունեն: Դա քաղաքական հենարանի բացակայությունն է՝ երկուսն էլ կուսակցական չեն:

Հին գյուղապետի ու նոր թեկնածուի միջև ընտրությունը, գյուղացիներն են խոստովանում, որ հեշտ չէ: Հառիճի 870 ընտրողները կողմնորոշվելու համար 15 օր ժամանակ ունեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

23:20 27.11.2024

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

Վրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...

BACK_TO_TOP