19:30 02.02.2019
Գյումրիում երթուղային նոր ցանց է լինելու: Ուսումնասիրություններն ու նախագծման աշխատանքներն արդեն սկսված են։ Մեկ տարի առաջ էր մեկնարկելու փոփոխությունների նախագիծը, որը հետաձգվեց փողոցաշինական ծրագրերի ուշ մեկնարկի ու անավարտ մնալու պատճառով: Քաղաքում երթուղիների սպասարկումը անհամաչափ է կազմակերպված՝ որոշ թաղամասերում տրանսպորտ աշխատում է, մյուսներում երթուղայինների թիվն է քիչ, իսկ երեկոյան ժամերին տրանսպորտը հատկապես ծայրամասային թաղամասերում չի գործում:
:
Տրանսպորտով Գյումրիի մի ծայրից մյուսը հասնելու համար ամենաշատը 15 կմ է պետք անցնել, իսկ ընդհանուր առմամբ՝ քաղաքը զբաղեցնում է 3626 հեկտար տարածք: Բնակիչներին սպասարկում է 2 ավտոբուսային և 11 միկրոավտոբուսային երթուղի:
Ինը տարի է՝ Գյումրիում երթուղային ցանցը չի փոխվել, իսկ բնակչության ներքին տեղաշարժն ավելի արագ է եղել՝ շատերը տնակներից տեղափոխվել են նորակառույց թաղամասեր, արդյունքում շահել են նոր թաղամասերը սպասարկող երթուղիների ընկերությունները:
Ուղևորները տրանպորտի անկանոն աշխատանքից են դժգոհւմ, վարորդները՝ սակավաթիվ ուղևորներիցից: Ասում են՝ երթուղին սպասարկելը ֆինանսապես ձեռնտու չէ՝ օրվա մեծ մասը քաղաքում շրջում են կիսադատարկ:
Դա իր հերթին, փողոցների քանդված վիճակը՝ մյուս, պատճառ են երթուղիների սպասարկումից հրաժարվելու՝ դեկտեմբերին հայտարարված հերթական երթուղիների մրցույթին մասնակցող ընկերություններ չեն եղել:
Հրաժարված երթուղիները դարձյալ 11, 14 և 28 համարներն են: Նրանց համար նոր մրցույթ չի հայտարարվի, իսկ մյուս երթուղիների սպասարկման պայմանագրերի ժամկետներն էլ մայիս- հունիս ամիսներին կավարտվեն ու կլուծարվեն: Քաղաքում նոր երթուղային ցանց է ներդրվելու, դրա համար էլ ընկերությունների հետ նոր պայմանագրեր չեն կնքվելու:
Ուսումնասիրություններն ու քարտեզագրման աշխատանքները սկսված են են, հունիս ամսին կհայտարարվի մրցույթ, որին իրավունք ունեն մասնակցել տարբեր ընկերություններ, բայց տրանսպորտային ցանցի շահագործումը այսուհետ իրականացնելու է միայն մեկ կազմակերպություն:
Նոր երթուղային ցանցի սպասարկման առավելությունը կտրվի այն ընկերությանը, որը կունենա համեմատաբար նոր տրանսպորտային միջոցներ, սակագնի փոփոխություն չի անի, իսկ նույն ուղեգծով կաշխատի միայն մեկ տրանսպորտային միջոց:
Կփոխվեն երթուղիները, տրանսպորտի համարներն ու ժամաքանակը: Նախատեսում են առավոտյան 07.30-ից մինչև 21.30-սահմանել տրանսպորտի աշխատանքը: Նոր երթուղային ցանցի ներդրմանը զուգահեռ քաղաքի կենտրոնական փողոցներում կտեղադրվեն նաև նոր կանգառներ, որոնք հագեցած կլինեն GPSհամակարգով, ինտերնետով, իսկ հատուկ համակարգով ուղևորները կհետևեն երթուղայինների տեղաշարժին:
Առաջին 35 սմարթ կանգառները Գյումրիում կտեղադրվեն մարտ-ապրիլ ամիսներին:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...