Կառավարությունն ընդունել է մի որոշում, որով դատապարտյալների հետազոտություններն իրականացվելու են անվճար. Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Կառավարությունն ընդունել է մի որոշում, որով դատապարտյալների հետազոտություններն իրականացվելու են անվճար. Զեյնալյան

16:13 01.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով դատապարտյալների բուժում ստանալու խնդրին, առանձնացրել է կառավարության երեկվա որոշումը, ըստ որի՝  դատապարտյալների բոլոր տեսակի հիվանդությունների բուժումը լինելու է պետության միջոցների հաշվին:

«Իմ պաշտոնավարման ժամանակ հաճախացել են քաղաքացիական հիվանդանոցներ դիմելու դեպքերը, մենք շատ ավելի հաճախ ենք դատապարտյալներին ուղարկում քաղաքացիական հիվանդանոցներ: Կառավարությունն ընդունել է մի որոշում, որով բոլոր տիպի հետազոտություններն ու բուժումները, այդ թվում՝  սրտամկանի ինֆարկտի վիրաբուժական միջամտությունները, որոնք միլիոնավոր դոլարներ արժեն, ինսուլտի անոթների ստենտավորումը իրականացնելու են անվճար պետպատվերի շրջանում»,- ասել է Զեյնալյանը:

Խոսելով Մհեր Եղիազարյանի մահվան մասին՝ նախարարը շեշտել է, որ հացադուլն ուղղված չի եղել ՔԿՀ պահման պայմանների դեմ, այլ ուղղված է եղել քրեական գործի դեմ:

«Մենք մշտապես ունենք հացադուլավորներ, ովքեր քրեական գործի դեմ բողոքում են, և չեմ հիշում դեպք, երբ հացադուլ իրականացվի պահման պայմանների վերաբերյալ»,- ասել է նա:

Նա խոսել է նաև հիվանդության պատճառով դատարանի որոշմամբ ազատ արձակված կալանավորների մասին:

«Լուծումը դատարանի տիրույթում է, և միայն 2018թ. ընթացքում գործնականորեն 16 հոգի ազատվել է պատժից, բոլոր միջնորդությունները բավարարվել են: Վերջերս նաև Մայրապետյանն ազատվեց կալանքից, նա հիմա գտնվում է բուժման մեջ, խափանման միջոցի պայմաններում պետությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի բուժում ստանա արտասահմանում, սա էական տարբերություն է մինչև հիմա եղած գործելաոճից»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ հիվանդությունների ցանկը գտնվում է վերանայման փուլում, մտադիր են ավելի շատ մարդկանց ազատել պատժից:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հարցին՝  նախարարը շեշտել է.

«Այստեղ տարբերակված մոտեցում չնկատելը դժվար է, մեր հասարակությունը պիտի վերանայի իր աշխարհընկալումը, մարդու իրավունքներն ունիվերսալ են, և ՀՀ-ն չպետք է դրսևորի քինախնդրություն, վրեժխնդիր չլինի, և չպետք է տարբերակած մոտեցում ցուցաբերի, հասարակությունը պետք է վեր կանգնի բոլորից և տարբերակված մոտեցում ցուցաբերի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP