ԱԱԾ նոր համազգեստը պետք է լինի հարմարավետ և աչքի համար հաճելի. Արթուր Վանեցյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

ԱԱԾ նոր համազգեստը պետք է լինի հարմարավետ և աչքի համար հաճելի. Արթուր Վանեցյան

15:02 01.02.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ համազգեստի փոփոխության անհրաժեշտությանը: Նա նկատեց` համազգեստը պետք է փոխվեր արդեն 50 տարի, փոխվել են շևրոները, ԽՍՀՄ-ի փոխարեն գրվում է ՀՀ, բայց համազգեստը նույնն է:

«Այս համազգեստը, որ հիմա կրում եմ, մեծ ոգևորություն է առաջացրել, բոլորը փորձում են այդ համազգեստը հագնել, սա փորձնական տարբերակն է: Տաբատը մեր հիմնական համազգեստինն է, սվիտերը հիմնականն է, բաճկոնն է ավելացել, դա էլ, որպես այդպիսին, ունենք: Համազգեստ կրողները գիտեն, որ այն առաջնահերթ պիտի հարմար լինի, քանի որ մարդն ամբողջ օրը կամ լինում են դեպքեր կան, երբ մի քանի օր լինում է համազգեստի մեջ, նաև աչքի համար գեղեցիկ պիտի լինի: Առաջնահերթ փոփոխությունը սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի զինծառայողների համազգեստում պիտի արվի, քանի որ առաջինը, ում հետ շփվում են զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները, սահմանապահ զորքերի աշխատակիցներն են՝ խիստ, փողկապով, և հատկապես օտարերկրացիների համար հիշեցնում են հին խորհրդային տարիները»,- ասաց նա:

Ըստ Վանեցյանի` եթե սահմանին լինեն գեղեցիկ համազգեստով մարդիկ, ի սկզբանե ՀՀ մուտք գործող քաղաքացու համար տպավորությունն այլ կլինի: Նա նաև նկատեց` սահմանապահ զորքերի աշխատակիցները որոշակի հարցեր են տալիս ժամանող քաղաքացիներին, դա կոչվում է «օպերատիվ հարցում», այն նախատեսված է օրենքով, և եթե այդ հարցումը անում են հին խորհրդային համազգեստով, քաղաքացու մոտ տպավորություն է, որ իրեն իրավապահները քաշքշում են, իսկ եթե համազգեստն այլ է, նման տպավորություն չի առաջանում:

ԱԱԾ տնօրենն արձագանքեց նաև քննադատություններին, թե համազգեստի փոփոխության համար պետբյուջեից լրացուցիչ միջոցներ են վատնելու:

«Ոչ մի կոպեկ չենք վատնում, մեզ պետբյուջեով հասանելիք գումարը, որ տրամադրված է մեր համազգեստին, որ կրում ենք, դրա շրջանակներում փոխում ենք համազգեստի դիզայնը, աշխատում ենք ոչ թե թանկարժեք դիզայներների հետ, աշխատում ենք մենք, կրում ենք, փորձում ենք` հարմար է, թե չէ, ինչը մի քիչ երկար գործընթաց է: ՀՀ պետբյուջեի վրա որևէ ավելորդ ծախս դա չի նստելու, հակառակը, հարմարավետություն է տալու, հանրային ընկալման համար լինելու է հարմար, աչքի համար հաճելի»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP