Իշեմիկ կաթվածների բուժումը փետրվարի 1-ից անվճար է Երևանի 2 հիվանդանոցներում. Գյումրիի ԲԿ-ները պատրաստ են հիվանդներին Երևան տեղափոխել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
22:26:11
Ամսաթիվ
22 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+11.09 oC

Իշեմիկ կաթվածների բուժումը փետրվարի 1-ից անվճար է Երևանի 2 հիվանդանոցներում. Գյումրիի ԲԿ-ները պատրաստ են հիվանդներին Երևան տեղափոխել

21:55 01.02.2019

Փետրվարի 1-ից գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների, այսինքն՝ «ինսուլտ»-ների բուժումը Հայաստանում կիրականացվի անվճար: Պետպատվերով բուժումը կկատարվի Երևանի 2 հիվանդանոցներում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում և թիվ 1 համալսարանական կլինիկայում: Սա նշանակում է, որ հանրապետության բոլոր մարզերից իշեմիկ կաթված ախտորոշմամբ հիվանդները տեղափոխվելու են Երևան: Մարզերի բուժհաստատությունների դերը լինելու է միայն հիվանդին առաջին բուժօգնության ցուցաբերումը՝ Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ հասցնելուց առաջ: Այս պարագայում լուրջ անելիք կունենան շտապ բուժօգնության կայանների բժիշկները՝ հիվանդին ճիշտ ախտորոշելու և ժամանակին հիվանդանոցներ տեղափոխելու հարցերում:

Իշեմիկ ինսուլտը կաթվածի այն տեսակն է, երբ արյան անոթների խցանման կամ նեղացման պատճառով ուղեղը բավարար չափով արյուն չի ստանում և հյուսվածքները մահանում են: Եթե կաթվածից հետո մինչև 24 ժամ է անցել, այն կոչվում է սուր, իսկ եթե 24 ժամից ավելի, ապա՝ ենթասուր: Այս դեպքերով հիվանդները փետրվարի 1-ից բուժվելու են Երևանում: Նրանց մասնագիտացված բուժկենտրոններ արագ տեղափոխելու մասնագիտական պատասխանատվություն կրում են շտապ բուժօգնության կայանները: Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի խոսքերով՝ 24 ժամվա ընթացքում իրենք պետք է հիվանդին հասցնեն Երևան:

Իսկ եթե հիվանդը շտապ բուժօգնության մեքենայով չի տեղափոխվում հիվանդանոց, ապա նրան առաջին բուժօգնություն ցուցաբերողը դառնում է «Գյումրու բժշկական կենտրոն»-ը: Գյումրիի շտապ բուժօգնության կայանի նոր ռեանիմոբիլները հագեցած են հիվանդներին առաջին բուժօգնություն ցուցաբերող բոլոր սարքավորումներով: Բժիշկների համար կարևոր խնդիր է տեղում իշեմիկ կաթվածի ճիշտ ախտորոշումը: Քանի որ անվճար բուժումն ու վիրահատությունները վերաբերում են միայն կաթվածի այս տեսակին: Կա նաև մյուս տեսակը՝ հեմորագիկ կաթվածը, երբ գլխուղեղի անոթը վնասվում է և արյան զեղում է տեղի ունենում: Այս դեպքերին անվճար բուժումը, ըստ «Գյումրու բժշկական կենտրոն»-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, չի վերաբերում, և նման հիվանդները Երևան չեն տեղափոխվի: Իսկ մինչ այժմ կաթվածով հիվանդների բուժումը եղել է տեղի հիվանդանոցներում՝ առանց վիրահատության և համավճարով: Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ հիմա այլևս չի գործելու համավճարը: Առողջապահության նախարարի հրամանով՝կաթվածով հիվանդներն անվճար կվիրահատվեն, այս միջամտությունները կարժենան 1մլն-ից մինչև 4 մլն դրամ:

Հիմա անվճար վիրահատությունը ընդգրկելու է մոտ 250 հիվանդի ամբողջ հանրապետությունից: Մարզերի հիվանդանոցներն առայժմ պատրաստ չեն նման վիրահատությունների: «Գյումրու բժշկական կենտրոն»-ում, օրինակ, վիրահատական ապարատը՝ անգեոգրաֆը կա, բայց բժիշկ-մասնագետներ չունեն: Նույն անգեոգրաֆով «Գյումրու բժշկական կենտրոն»-ում սրտի ստենդավորում է կատարվում:

Ըստ բժիշկների՝ կաթվածով հիվանդների մոտ գլխուղեղի անոթների ստենդավորումը նույնպես կատարվում է այդ նույն սարքավորումով: Հանրապետությունում հիմա եզակի են նման վիրահատություններ կատարող նեղ բժիշկ-մասնագետները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի աղտոտվածության ազդեցությունը բույսերի վրա

00:00 23.04.2025

Օդի աղտոտվածության ազդեցությունը բույսերի վրա

Բազմաթիվ մարդիկ արդեն հասկանում են, որ օդի աղտոտվածությունն աղետալի է մարդկանց և կենդանիների առողջության համար։ Սակայն շատ ավելի քչերն են տեղյակ, թե որքան կործանարար ազդեցություն է այն ունենում բույսերի վրա։ Մինչդեռ բույսերը ոչ միայն գեղեցկություն են ստեղծում, այլ նաև նպաստում են մաքուր օդի, կենսաբազմազանության և կլիմայական կայունության պահպանմանը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի […] ...

Ապրիլի 23-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

23:58 22.04.2025

Ապրիլի 23-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական, Օրջոնիկիձեի, Հակոբջանյան փողոցների, Մյասնիկյան 1-ին նրբանցքի գազասպառողների, «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ի, Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...

Ապօրինի արդյունահանման հետևանքը՝ 41 միլոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

23:53 22.04.2025

Ապօրինի արդյունահանման հետևանքը՝ 41 միլոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արտադրական մի կոոպերատիվի իրավասու անձինք 2024 թվականի ապրիլից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արագածոտնի մարզում իրականացրել են խարամի ավազի արդյունահանում: Պարզվել է, որ կոոպերատիվն ունի Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի 2,7 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից շուրջ 11 […] ...

Երևանի տրոլեյբուսների վերանորոգման դեպոն 45 տարի անց կհիմնանորոգվի

23:50 22.04.2025

Երևանի տրոլեյբուսների վերանորոգման դեպոն 45 տարի անց կհիմնանորոգվի

Երևանի տրոլեյբուսների վերանորոգման դեպոն 45 տարի անց կհիմնանորոգվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Նոր շենքը կունենա վարորդների ու վարպետների համար՝ հանդերձարան, լոգարան, հանգստի սենյակներ, ջեռուցման համակարգ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է

23:47 22.04.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է

2025 թվականի ապրիլի 18-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ թմրամիջոցների ձեռքբերման և իրացման վերաբերյալ։ Քրեական ոստիկան Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք էր բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ, որոնց մի մասը պահում էր Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մյուս մասը պատրաստվում […] ...

Ջրվեժում բախվել են ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ը

23:43 22.04.2025

Ջրվեժում բախվել են ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ը

Ապրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Երևանի վարչական տարածքում բախվել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ուղեկցող գնդի հաշվեկշռում հաշվառված ոստիկանական «Газель»-ն ու «Nissan»-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր […] ...

BACK_TO_TOP