Առևտրային 2 բանկ երկարացրել է անհուսալի վարկերի տույժ ու տուգանքների զիջման ժամկետները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Առևտրային 2 բանկ երկարացրել է անհուսալի վարկերի տույժ ու տուգանքների զիջման ժամկետները

12:18 01.02.2019

Անհուսալի վարկերի տույժ ու տուգանքների զիջման ժամկետները կերկարաձգվեն: Այս քայլին են գնացել միայն մի քանի բանկեր: Սա անցած տարի կառավարության սկսած ծրագրի շարունակությունն է: Հիշեցնենք, որ գործադիրի որոշմամբ՝ մինչև 2018-ի մայիսի 31-ն անհուսալի դասակարգված վարկերի տույժ ու տուգանքները զիջվեցին այն վարկառուների համար, ովքեր բանկերի հետ հաշտեցման համաձայնագրեր և վարկի մարման նոր ժամանակացույց կնքեցին: Այս գործընթացը որոշակի նախապայմաններ ուներ, որոնց ոչ բոլոր վարկառուները համապատասխանեցին: Հիմա ժամկետների երկարաձգումը նրանց համար է, ովքեր 2018-ին չհասցրեցին այսպես կոչված բանկային համաներումից օգտվել:

Բանկերում պարտադիր պայման է, որ վարկառուն պետք է ներկայանա: Անհուսալի վարկերի տույժ ու տուգանքների զիջման ժամկետները երկարացրել են 2 առևտրային բանկեր՝ «ԱՅ–ԴԻ» բանկը և «Յունիբանկը». առաջինը՝ մինչև հուլիսի վերջ, երկրորդը՝ մինչև ապրիլի 1-ը: Այս երկարացումը նաև դրա համար է, որ հանրապետությունից բացակայող վարկառուները վերադառնան: Նրանց ներկայությունը պարտադիր, բայց միակ պայմանը չէ: Վարկառուն պետք է հասցնի մինչ այն պահը, երբ բանկը կսկսի տույժերը գանձել: Շատերն են այդ ժամկետից ուշացել, ինչի հետևանքով տույժերի նկատմամբ զիջում չի կիրառվել, իսկ մայր գումարը մնացել է:

«Մեր բանկում 1200 հաճախորդի դիմում է բավարարվել, և ընդհանուր զիջված գումարի չափը կազմում է 850 մլն դրամ: Մեծ ցուցանիշ է, ինչպես նաև բանկն ընդառաջ է գնում, որ հաճախորդներին ևս մեկ շանս տրամադրենք իրենց վարկային պատմությունը բարելավելու և վարկային բեռը թեթևացնելու համար: Հաշտության պայմանագրերը պարտադիր կնքվում են դատական կարգով, և տվյալ պարագայում անհրաժեշտ է հաճախորդի ներկայությունը կամ լիազորված անձի ներկայությունը»,– Shantnews–ին ասել է «ԱՅ-ԴԻ» բանկի Գյումրիի մասնաճյուղի կառավարիչ Կարեն Քերոբյանը:

Շիրակի մարզի Շիրակավան գյուղում վարկառուները գյուղի մի քանի բնակիչ են: Նրանք մեկնել են արտագնա աշխատանքի ու չեն վերադարձել: Վարկային պարտավորություններն էլ մնացել են երաշխավորների ուսերին: Վարկառուների բացակայության պատճառով էլ նրանք վարկային զիջումներից չեն օգտվել:

«Մեր գյուղում տույժերի ու տուգանքների զիջման արտոնությունից օգտվել է 6 վարկառու: Ընդհանուր հաշվով 8 վարկի նկատմամբ է կիրառվել այդ համաներումը, և եթե հաշվի առնենք, որ այդ վարկառուներն ունեցել են երաշխավորներ՝ առնվազն 3 հոգի, ապա կարելի է ասել, որ գյուղում 24–25 մարդ է օգտվել վարկային համաներումից: Մյուս վարկառուները ո՛չ գալիս են, ո՛չ էլ լիազորագրեր ուղարկում, հետևաբար՝ երաշխավորները զիջումներից չեն օգտվում»,–Shantnews–ին ասել է Շիրակավանի վարչական ղեկավար Սլավիկ Վարոսյանը:

Ավելացված ժամկետներում, եթե վարկառուները վերադառնան ու ժամանակացույց կնքեն, նրանք վերավարկավորման հնարավորություն կունենան, այսինքն՝ այսպես կոչված, սև ցուցակներից դուրս կգան: Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ հին վարկերը մարվեն առանց ուշացումների: Բանկերը տույժեր ու տուգանքներ հաշվարկում են ուշացման յուրաքանչյուր օրվա համար: Հանրագումարում ստացվում է մեծ գումար: Տույժերի ու տուգանքների զիջման ժամկետները երկարացվել են, բայց նույնն է այն ժամկետը, որն ընդունվել է զիջումների համար,  խոսքը վերաբերում է մինչև 2018-ի մայիսի 31-ը կուտակված անհուսալի վարկերին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

23:20 27.11.2024

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

Վրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...

BACK_TO_TOP