«Հայաստանի էլեկտրացանցերը» վերսկսել է բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

«Հայաստանի էլեկտրացանցերը» վերսկսել է բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման գործընթացը

23:40 31.01.2019

«Հայաստանի էլեկտրացանցերի» բոլոր մասնաճյուղերում վերսկսվել է բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման գործընթաց, որը մեկնարկել էր դեռ երկու տարի առաջ ՝ 2017 թվականի հունիսի 1-ին։ Փաստաթղթերի ներկայացման ժամկետները մի քանի անգամ  երկարաձգվել են, իսկ պատճառները՝ Շիրակի մարզում պայմանագրերի կնքման ընթացքում առաջացած խնդիրներն են, որոնք հիմնականում կապված են տնակներում բնակվող բաժանորդների թերի փաստաթղթերի հետ։

Ընկերությունը պայմանագրերի վերակնքման գործընթացը վերսկսել է հունվարից ու նույն խնդիրներին են բախվում, որոնց բախվել են գործընթացի սկզբից։ Ֆաքսով կամ պատճենահանված փաստաթղթերը հիմք չեն, պահանջում են միայն բնօրինակները։ Փաստաթղթային անհամաձայնություններն էլ հիմնականում կապված են քաղաքի տնակներում բնակվող կամ հաշվառված բաժանորդների հետ:

Տնակների բաժանորդներից բացի՝ փաստաթղթային խնդիրներ են առաջ գալիս շենքերում կամ առանձնատներում վարձակալությամբ ապրողների հետ։ Փաստացի, էներգիա օգտագործողներ են, բայց բնակարանների հանդեպ որևէ իրավասություն չունեն:

Բնակիչ բաժանորդներից բացի՝ պայմանագրերի վերակնքման խնդիրներ ունեն  նաև որոշ իրավաբանական անձինք ու անհատ ձեռներեցներ՝ այն կառույցներում, որտեղ գործունեություն են ծավալում, կամ վարձակալության պայմանագրեր չունեն, կամ՝ սեփականության վկայականներ։

Գյումրիից բացի՝ պայմանագրերի վերակնքման աշխատանքներին խանգարող այլ հանգամանքներ կան գյուղական համայնքներում։ Այստեղ սեփականության իրավունքի, վարձակալության ու այլ հարցեր չկան, բնակիչները ֆինանսական պահանջներից են դժգոհում:

«Հայաստանի էլեկտրացանցերի»  Ղարս մասնաճյուղի տեսուչները համայնքի ղեկավարներին հորդորում են առիթը չօգտագործել, վճարման պարտավորությունները կատարել, պայմանագրերի վերակնքումը հետագայում հոսանք մատակարարելու պարտադիր պայման է համարվում։

Բաժանորդների  ու իրավաբանական անձանց պայմանագրեր վերակնքելու վերջնաժամկետը մայիսի 31-ն է, իսկ գործընթացն այլևս չի երկարաձգվելու։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:35 25.11.2024

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

11:28 25.11.2024

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին […] ...

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:20 25.11.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

11:13 25.11.2024

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

11:05 25.11.2024

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

Գերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:59 25.11.2024

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

BACK_TO_TOP