16:59 31.01.2019
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր իրենք շարունակում են ներկայացնել իրենց բողոքը, կեսն արդեն ներկայացրել են: Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա է, դեռ որևէ հայտարարություն չի արել, բացի նրանից, որ դատարանի նկատմամբ ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չունի:
Լրագրողները հետաքրքրվեցին` երկրորդ նախագահն ինչո՞ւ այս նիստին որոշեց ներկայանալ, այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանի նիստին ներկա չէր, Ալումյանը պատասխանեց.
«Մենք կանխատեսում էինք, որ առաջին ատյանի դատավորը բոլոր պարագաներում օբյեկտիվ որոշում կայացնել չի կարող, դատավարությունն, ըստ էության, ձևական էր, մենք նախապես տեղեկացրինք, նա որոշեց չգալ: Հիմա հույս ունենք, որ գործը կքննվի օբյեկտիվ, և օբյեկտիվ որոշում կկայացվի. համենայնդեպս, այդ հույսը կա»:
Ալումյանը կարծիք հայտնեց, որ բողոքի քննությունն այսօր չի ավարտվի, դեռ հարց է` կհասցնե՞ն բողոքը մինչև վերջ ներկայացնել: Նա տեղեկացրեց` եթե այսօր վերաքննիչ բողոքը մինչև վերջ ներկայացնեն և ժամանակ մնա, հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանը ելույթով հանդես գա: Փաստաբանն ասաց, որ տեղյակ չէ` ի՞նչ կա երկրորդ նախագահի ելույթի տեքստում, քանի որ հենց նա է ելույթը գրում:
Ալումյանից փորձեցին ճշտել` իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերն այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փորձել է հանդիպել երկրորդ նախագահի հետ, սակայն վերջինս հրաժարվել է այդ հանդիպումից:
«Մի քիչ ավելի հետաքրքիր է եղել, բայց պիտի ճշտեմ, եթե պարոն Քոչարյանը դեմ չէ, մանրամասները կներկայացնեմ»,- ասաց նա:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...