11:32 31.01.2019
Երևանի քաղաքապետարանը գործարկում է երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող mankapartez.yerevan.am կայքը:
«Էլ ավելի հասանելի դառնալ հանրությանը, մեր քաղաքացիներին, լինել բաց և թափանցիկ աշխատանքի մեջ: Կայքի գործարկումն, ինձ թվում է, շատ մեծ արձագանք կունենա մեր սիրելի ծնողների մոտ, ովքեր սպասում են իրենց բալիկների հերթի հասնելուն»,- նշել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
«Առաջնային և կարևորագույն քայլը թափանցիկությունն է, որպեսզի մեր համաքաղաքացիները հնարավորություն ունենան գործընթացին հետևելու առցանց և այն բոլոր կասկածները փարատվեն, որ հերթագրման գործընթացում տեղի են ունենում արհեստական խոչընդոտներ, հերթագրման գործընթացներում ներգրավվում են մարդիկ, որոնք, դուրս գալով իրենց ազգանուններից, մականուններից, հեղինակությունից, հնարավորություն են ունենում ազդելու գործընթացի վրա և իրենց երեխային փորձում են ավելի հարմար դիրքում տեղադրել և շուտ ընդունել մանկապարտեզ»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
160 մանկապարտեզ, 948 խումբ, նախակրթարան հաճախող 29 823, հերթագրված՝ 8285 երեխա: Բոլոր տվյալները տեղ են գտել կայքում և մատչելի են բոլորին:
Մանկապարտեզների կառավարման այս համակարգն ստեղծելիս հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների անձնական տվյալների գաղտնիության ապահովմանը:
«Կայքը հանրայնացնելով՝ որևէ երեխայի իրավունք չի խախտվում և սա նույնպես շատ կարևոր գործընթաց է, որ մենք կարողացանք անել: Ցանկացած լավ գործ և հանրային հնչեղության գործ անելիս մենք պետք է նաև իրավական մասը պահենք աշխատանքի»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:
Իրենց երեխաների հերթին սպասող ծնողները, որոնք այսուհետ անձամբ կհետևեն համակարգի ողջ ընթացքին, գործ կունենան միայն իրենց անձնական տվյալների հետ:
Իսկ ի՞նչ է պետք համակարգ մուտք գործելու համար:
«Անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզը, նշում ենք երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը և երեխայի անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ծնողը ներկայացրել է մանկապարտեզ՝ գրանցելիս:Այստեղ մենք արդեն տեսնում ենք, թե տվյալ մանկապարտեզում, տվյալ տարիքային խմբում քանի երեխա կա հերթագրված, տեսնում ենք, ի դեպ, միայն այդ երեխայի տվյալը և թե այդ երեխան որ հերթում է»,- նշել է նորարարական համակարգերի նախագծման և զարգացման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը:
Մասնագետները նշում են. արվել է հնարավորը՝ համակարգը մատչելի դարձնելու համար: Պարզապես հարկավոր է հետևել համապատասխան հրահանգներին:
«Սա ծանոթություն է, որը մանրամասն ներկայացնում է, թե ինչ են դաշտերն իրենցից ներկայացնում: Մեզ մոտ գույները չորսն են. կանաչը և կապույտը նշանակում են, որ երեխան համապատասխանում է իր տարիքային խմբին, կարմիրը՝ որ չի համապատասխանում, իսկ նարնջագույնը՝ որ երեխան արտահերթությամբ կարող է ընդունվել պարտեզ»,- նշել է Իզաբելլա Նիկողոսյանը:
Արտահերթ ընդունվող երեխաների ցանկը սահմանվել է Երևանի քաղաքապետի 2011թ. համապատասխան որոշմամբ, որը ևս առկա է կայքում՝ հղման միջոցով: Արտոնությունների ցանկում ընդգրկված են մի շարք խմբեր:
Քաղաքապետի որոշումը տարածվում է ազատամարտիկ ծնող, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ, ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր ժամկետային կամ պայմանագրային զինծառայող ծնողներ ունեցող, զոհված զինծառայողի, երկկողմանի ծնողազուրկ, սիրիահայ, բազմազավակ ընտանիքների երեխաների վրա և այլն:
Կայքը գործարկելուց որոշ ժամանակ անց հանրությանը մատչելի կդառնա նաև առցանց հերթագրման հնարավորությունը, որն այժմ մշակման փուլում է:
«Մեր ծնողները, որոնք ցանկանում են իրենց երեխաներին հերթագրել, իրենք այլևս կարիք չեն ունենա բնակարանից դուրս գալ՝ գործառույթը կատարելու համար»,- նշել է Սերգեյ Հարությունյանը:
«Չեմ բացառում, որ կարող են ներքին օղակներում լինել խնդիրներ: Ես ուղղակի խնդրում և կոչ եմ անում մեր հասարակությանը, մեր սիրելի երևանցիներին. ցանկացած դեպք, երբ կնկատեն, որ հերթագրումը խախտվում է, ոտնահարվում են իրենց իրավունքները, այլ մեխանիզմներով, զարտուղի ճանապարհներով մարդիկ փորձում են իրենց երեխաներին տեղավորել մանկապարտեզներում՝ միանշանակ դիմեն Երևանի քաղաքապետարան: Ցանկացած ահազանգ խորությամբ ուսումնասիրվելու է, մեղավորները պատժվելու են, և վերականգնվելու է իրենց իրավունքը»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:
https://www.facebook.com/Yerevanofficial/videos/244758383089257/
19:23 08.04.2025
Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի․ Մոուրինյու19:18 08.04.2025
Պեկինը հայտնել է, որ Չինաստանը և ԵՄ-ն առանցքային առևտրային գործընկերներ ենՉինաստանը և Եվրամիությունը միմյանց հիմնական առևտրային գործընկերներն են, և նրանց տնտեսությունները մեծապես փոխկապակցված են: Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը։ «Չինաստանը և ԵՄ-ն միմյանց կարևորագույն առևտրային գործընկերներն են, նրանց տնտեսությունները մեծ մասամբ փոխլրացնող են, և նրանց շահերը սերտորեն փոխկապակցված են», -մեջբերում է Xinhua-ն […] ...
19:08 08.04.2025
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ընդունել է 10-րդ դասարանի աշակերտ Արման ԴալլաքյանինԱպրիլի 8-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Երևանի թիվ 46 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Արմանը նախապես էլեկտրոնային նամակով դիմել էր պաշտպանության նախարարությանը՝ հայտնելով իր ցանկությունը հանդիպելու գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նրանից ստանալու բանակի բարեփոխումներին ու […] ...
18:55 08.04.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկայացվել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստմանը և ազգայն փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներառելուն վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Արայիկ Հարությունյանը հանձնարարել […] ...
18:50 08.04.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ, հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի […] ...
18:40 08.04.2025
Վազգեն Թևանյանը հաղթել է և կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՎազգեն Թևանյանը Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար: 65 կգ քաշային կարգում, սփոփիչ գոտեմարտում Թևանյանը 3:0 հաշվով հաղթել է լեհ Կշիշտով Բիենկովսկիին: Բրոնզե մեդալի համար պայքարում Վազգենի մրցակիցը կլինի վրացի Գոգա Օտինաշվիլին: ...
18:30 08.04.2025
Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրելԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: Հիշեցնենք, որ առաջին Վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի […] ...