Կառավարության այսօրվա նիստն ընթանում է առանց օրակարգի 12-րդ և 15-րդ հարցերի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Կառավարության այսօրվա նիստն ընթանում է առանց օրակարգի 12-րդ և 15-րդ հարցերի

11:36 31.01.2019

Կառավարությունն այսօր հերթական նիստն է հրավիրել: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկել է օրակարգից հանել 15-րդ հարցը, որը վերաբերել է արտաբյուջեների վերացմանը:

«Նախատեսված է, որ պետք է ներկայացնի Ֆինանսների նախարարությունը, այն, ինչը օրակարգում է ներառված, Ֆինանսների նախարարության փաթեթը չէ:  Էն հիմնավորումը, որ նախարարության կողմից ներկայացված փաթեթի հիմքում ընկած էր, էս տեսքով նախագծի քննարկման դեպքում պահպանված չի լինի: Երկրորդ՝ կա վարչապետի գրավոր հանձնարարական, որ նախկինում շրջանառված փաթեթից յուրաքանչյուր պետական մարմին պիտի առանձնացնի իր մասը և առանձին ներկայացնի, ինչն արվել է: Կոմիտեների նիստում քննարկվել է, բայց ոչ ամբողջական, ես առաջարկում եմ պահպանել այդ մոտեցումը և այսօր չքննարկել փաթեթը»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:

Փոխվարչապետը նկատել է, որ ԱԺ-ում քննարկումը լինելու է ամբողջական փաթեթով: Ինքը որևէ խոչընդոտ չի տեսնում, որ առաջին փուլով մասնակի ընդունվի: Ավինյանը դեմ չի արտահայտվել նաև իրականություն դարձնել ֆինանսների նախարարի առաջարկը՝ քննարկել որպես մեկ հարց և ներկայացնել ԱԺ:

«Մենք ներկայացնելու ենք որպես մեկ իրավական ակտ: Կառավարության կողմից պետք է հավանություն տրվի մեկ իրավական ակտի, մեկ փաթեթի: Այլ խնդիր է, որ կառավարության որոշման վերաբերյալ ոլորտային հիմնավորումներ ներկայացնեն ոլորտային նախարարները, բայց ԱԺ-ում պետք է ներկայացվի որպես մեկ փաթեթ: Պարոն Ջանջուղազյանի ասածը կարելի է համատեղել սրա հետ»,- ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Կառավարությունը միաձայն որոշել է օրակարգից հանել հարցը, իսկ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է օրակարգից հանել 12-րդ հարցը, որ կապված է Բարձրագույն որակավորման կոմիտեի հետ: Հայտնի է՝  խորհուրդը կոմիտե է դարձել, օրենսդրական տարբեր ակտերում անվանափոխման անհրաժեշտություն է առաջացել.

«Անվանափոխման անհրաժեշտություն է առաջացել, հիմա էստեղ 3 նախագիծ ներկայացվել է, կա նաև 4-րդը: Առաջարկում եմ օրակարգից հանել, 4-րդն էլ միացնել սրան և փաթեթով քննարկել»,- ասել է Հարությունյանը:

Այս առաջարկը ևս ընդունվել է միաձայն, և օրակարգը հաստատվել է առանց 12-րդ և 15-րդ հարցերի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

20:45 22.11.2024

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […] ...

FourFourTwo-ն կազմել է ՉԼ եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը

20:40 22.11.2024

FourFourTwo-ն կազմել է ՉԼ եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը

FourFourTwo հեղինակավոր պարբերականը կազմել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում է Գարեթ Բեյլի շրջադարձ հարվածը «Լիվերպուլի» դեմ 2018 թվականի եզրափակչում: Լավագույն գոլերի հեղինակների տասնյակում ներառվել են. 1.Գարեթ Բեյլ — «Ռեալ Մադրիդ» — «Լիվերպուլ» 2018 թ. 2.Զինեդին Զիդան — «Ռեալ Մադրիդ» — Լևերկուզենի «Բայերի» 2001 թ. 3.Մարիո Մանջուկիչ — «Յուվենտուս» — […] ...

Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչին

20:28 22.11.2024

Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով ասել է, որ ակնկալում է ամերիկացի դիվանագետների վտարում Հաագայից՝ ԱՄՆ սենատոր Թոմ Քոթոնի՝ Նիդեռլանդներ ներխուժման մասին հայտարարություններից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման հրաման տվեց։ Դիվանագետը մեջբերել է ամերիկացի սենատորի խոսքերը, ով ՄՔԴ-ն անվանել է […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին

20:20 22.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Թբիլիսյան խճուղի 3/2, 3/2 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ […] ...

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

20:13 22.11.2024

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում: Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանն ու ազատոճային Մուշեղ Մկրտչյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: 87 կգ քաշային կարգի բրոնզե […] ...

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

20:07 22.11.2024

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...

BACK_TO_TOP