Խստացումներ դիահերձման գործընթացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Խստացումներ դիահերձման գործընթացում

15:59 25.10.2017

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ առաջարկելով փոփոխություններ կատարել տնային մահացությունների դեպքերում մարդու կյանքի դեմ ուղղված ոտնձգությունների չհայտնաբերման կամ ոչ լիարժեք բացահայտման հանգեցնող գործոնների վերացման նպատակով  դատաբժշկական փորձաքննությունների և ախտաբանաանատոմիական հերձումների կազմակերպման գործընթացում:
Տնային մահացությունների ոլորտում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քրեական վարույթի շրջանակներում ստուգում պահանջող որոշ դեպքեր դուրս են մնում իրավապահ մարմինների տեսադաշտից:
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրություն մեջ նշվում է, որ ախտաբանաանատոմիական հաստատությունում դիահերձումն իրականացնող լիցենզավորված մասնագետները դատաբժշկական բնագավառի մասնագետներ չեն հանդիսանում և չեն կարող դիահերձման արդյունքում անհրաժեշտ արդյունավետությամբ հայտնաբերել ենթադրյալ հանցագործության մասին վկայող հետքեր: 

Պարզվել է, որ ՀՀ ոչ բոլոր բնակավյրերում  են ապահովված ախտաբանաանատոմիական հերձումների համար անհրաժեշտ պայմաններ, ոչ բոլոր տարածքներն են հագեցված համապատասխան ձեռնահաս մասնագետով և սարքավորումներով:

Գլխավոր դատախազն առողջապահության նախարարին առաջարկել է միջոցներ ձեռնարկել տանը, ստացիոնար պայմաններում մահվան, բուժհաստատություն դիակ տեղափոխելու դեպքերում մահվան հաստատումը միայն համապատասխան մասնագետների կողմից իրականացնելու ուղղությամբ, մշակել մարդու մահվան փաստի հավաստման արձանագրության միասնական՝ համապատասխան բժշկական և անհրաժեշտ այլ տվյալներ ներառող ձև, արգելել առանց այդ արձանագրության լրացման դիակի ախտաբանաանատոմիական հետազոտության իրականացումը և/կամ մահվան վերաբերյալ բժշկական վկայագիր տալը: Իսկ տնային մահացությունների այն դեպքերում, երբ ախտորոշումը հայտնի չէ և չկան վերջին մեկ ամսվա ընթացքում տվյալ անձի հետազոտման, բուժման կամ ախտորոշման վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ինչպես նաև երբ դիակի վրա առկա են մարմնական վնասվածքների տեսանելի հետքեր, պարտավորեցնել համապատասխան բուժաշխատողին՝ ահազանգել իրավապահ մարմիններին:

Անհրաժեշտ է հստակեցնել նաև էլեկտրոնային բժշկության ներդրման դեպքում սահմանել շտապօգնության բրիգադի կամ տեղամասային բժշկի կողմից համապատասխան բուժհաստատության միջոցով էլեկտրոնային բազայից մահացածի վերաբերյալ բժշկական լիարժեք տեղեկատվություն ստանալու կարգը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

13:51 27.11.2024

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

13:45 27.11.2024

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

Վրաստանի իշխող կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին։ Նա նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Այս մասին հայտնում է Echo of the Caucasus-ը։ Կավելաշվիլին եղել է Վրաստանի IX եւ X գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Հոկտեմբերի 26-ին կայացած վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարով։ Միխեիլ Կավելաշվիլիին անվանում են […] ...

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

13:40 27.11.2024

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։ Երկուստեք ընդգծվել է բազմակողմ […] ...

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

13:34 27.11.2024

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել գերմանական հանրահայտ Adidas ընկերության հետ։ Այդ մասին 22-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միացել եմ Adidas-ի ընտանիքին։ Արդեն վաղուց կորտում Adidas-ի մարզահագուստն եմ հագնում, քանի որ անկեղծ սիրում եմ այդ ընկերությունն ու արտադրանքը»,- գրել է Էլինան։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից է   ներկայացնում […] ...

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

BACK_TO_TOP