01:19 30.01.2019
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որը հիմնված է 2018 թ. սեպտեմբերին Հայաստան կատարած այցի արդյունքների վրա: Զեկույցի մի հատվածում անդրադարձ է կատարվում կանանց իրավունքներին, գենդերային հավասարությանը և ընտանեկան բռնությանը:
Հաշվի առնելով, որ Հայաստանում կանայք շարունակում են հիմնականում չմասնակցել հանրային որոշումների կայացմանը, հանձնակատարը կոչ է անում իշխանություններին ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը, ինչպես նաև հասարակական կյանքի բոլոր մակարդակներում ապահովել հավասար հնարավորություններ, հավասար վարձատրություն և աշխատանքային հավասար իրավունքներ։ Միատովիչիչը խորհուրդ է տալիս բարձրացնել հանրային իրազեկումը և նպաստել գենդերային հավասարությանը՝ հատկապես կրթության միջոցով:
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների և ԼԳԲՏ-ի իրավունքներին:
Հանձնակատարը խորհուրդ է տալիս ջանքեր գործադրել երեխաների չքավորության դեմ պայքարում և երաշխավորել բոլոր երեխաների իրավունքները: Նա հորդորում է Հայաստանի իշխանություններին բարելավել երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության դեմ ուղղված օրենսդրությունը։
Հայաստանում տարեցների սոցիալական պաշտպանության անբավարար մակարդակը մատնանշելով՝ հանձնակատարը խորհուրդ է տալիս բարձրացնել նվազագույն կենսաթոշակը, ապահովել առաջնային և մասնագիտացված բուժօգնության մատչելիությունը։
Հանձնակատար Միյատովիչը ողջունում է այն քայլերը, որոնք իշխանությունները ձեռնարկել են 2008 թ. մարտին տեղի ունեցած բռնությունների պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ այդ գործընթացը պետք է ընթանա օրենքի գերակայությունը, դատարանների անկախությունը, դատաքննության թափանցիկությունը և արդար դատաքննության երաշխիքները խստորեն պահպանելու պայմաններում՝ բացառելով վրեժխնդրության քաղաքականությունը կամ ընտրովի արդարադատության դրսևորումները։
Նա նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել մեղադրյալների անմեղության կանխավարկածը և հասարակական դիսկուրսում խուսափել բևեռացնող, հրահրող ձևակերպումներից, ինչը, ըստ նրա, խոչընդոտ է համախմբված հասարակություն ձևավորելու և անցյալի պառակտումները հաղթահարելու համար:
08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա08:55 19.04.2025
Վանաձորում այրվել է բնակելի տնակԱպրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...
08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքիցԱպրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...