2020-21 թթ․-ին Գյումրին կունենա երկրորդ հրշեջ փրկարարական ջոկատը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

2020-21 թթ․-ին Գյումրին կունենա երկրորդ հրշեջ փրկարարական ջոկատը

23:58 29.01.2019

Շիրակի մարզային փրկարարական  վարչությունը ամփոփել է  մարզի քաղաքացիական և բնակչության պաշտպանության համակարգերի 2018 թվականի գործունեության արդյունքները։ Վարչության պետը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում փրկարարական ծառայության իրականացրած հակիրճ հաշվետվությունը, խոսել առաջիկա ծրագրերից, շենքային ու գույքային խնդիրներից։ Քննարկմանը ներկա  խոշորացված համայնքների ղեկավարներն էլ բարձրացրել են սելավատարների մաքրման, հակակարկտային կայանների գործարկման ու  համայնքներում հակահրդեհային համակարգերի բացակայության հարցերը։

Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի ներկայացրած զեկույցը նախորդ տարի ճգնաժամային կառավարման կենտրոն ստացած ահազանգերի մասով  2017 թվականի համեմատ աճ է գրանցել ՝ 9820-ով։ Չնայած զանգերի մեծ թվին՝ արտակարգ դեպքերն են նվազել:

Նախորդ տարի փրկարարները արձագանքել են 581 դեպքի, արձանագրվել է 23 զոհ, 429 վիրավոր։ Տեխնածին դեպքերը անցած տարի 51-ով նվազել են։ Օրինակ՝ հրդեհների ամենաշատ ահազանգերը ստացվել են Գյումրիից, իսկ գյուղական բնակավայրերից՝ հիմնականում խոտհունձի  սեզոնին։

Մինչ Գյումրիից հրշեջ ջոկատ հասնի, խոտածածկ տարածքներում հրդեհը հանգցնելու աշխատանքներ պետք է կազմակերպեն համայնքներում  ստեղծված կամավորական ջոկատները, որոնք ինչպես պարզվեց, կրում են ձևական բնույթ։ Գյուղապետերն էլ դժգոհեցին հակակարկտային կայանների ոչ արդյունավետ աշխատանքից: Համայնքներում տեղադրված են հակակարկտայիններ, բայց գյուղացիական տնտեսություններն էլի տուժում են կարկուտներից:

Մինչև գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը գյուղական համայքների համար սպառնալիք են գարնանային վարարումները, սելավատարները տարիներով չեն մաքրվում կամ մաքրվում են մասնակի։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրենի տեղակալը հեղեղատարների մաքրումը համայնքների գործն է համարում:

Մարզի փրկարարները արտակարգ դեպքերի և պատահարների ժամանակ արագ արձագանքելու դեպքում անհրաժեշտ սարքավորումների ու անձնակազմի պակաս ունեն, Գյումրիում երկրորդ փրկարարական ջոկատն ունենալու անհրաժեշտություն ևս կա։ Խնդիրների լուծման հստակ ծրագրեր արդեն կան:

«Մենք 2020-21 թվականներին կունենանք արդեն Գյումրի-2 փրկարարական ջոկատը Մուշ թաղամասում, ամեն ինչով կահավորված, զրոյից կառուցված, իր մեքենաներով ու համապատասխան պայմաններով»,- նշել է ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը։  

Աշոցքում ևս կկառուցվի հրշեջ փրկարարական ջոկատի նոր շենք, մարզին կտրամադրվեն ճապոնական արագընթաց 13 հրշեջ մեքենաներ, որոնք նախատեսված են դժվարամատչելի վայրերում աշխատելու համար, իսկ մի քանի օրից Գյումրիի ջոկատի արագ արձագանքման թիմը կստանա անհրաժեշտ սարքավորումներով համալրված մարդատար մոբիլ ավտոմեքենա, որը կշահագործվի հիմնականում Ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP