Հրապարակները պետք է ծառայեն որպես հրապարակներ. Շահումյան հրապարակում մեքենաներ չեն կայանի   – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Հրապարակները պետք է ծառայեն որպես հրապարակներ. Շահումյան հրապարակում մեքենաներ չեն կայանի  

21:42 29.01.2019

Հունվարի 29-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշման նախագծին: Այսպիսով, շուրջ 40 տարբեր կազմակերպություն քաղաքի 53 տարբեր հատվածներում ծառայողական ավտոկայանատեղիների գործունեությունը շարունակելու թույլտվություն ստացավ:

Մեկ այլ որոշմամբ ավագանին մերժեց Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի կազմակերպելու առաջարկը: «Էլիտ-Պլազա» և «Ամերիա» ՓԲԸ-ները զրկվեցին Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի կազմակերպելու իրավունքից: Մերժվեցին նաև քաղաքացիներ Սարգիս Կարապետյանի և  Իգոր Խաչատուրովի՝ համապատասխանաբար, Տերյան 69 և Նալբանդյան 98  շենքի հ. 13, 16, 26 և 35 հասցեների հարակից ճանապարհահատվածներում ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու դիմումները:

Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ ոլորտը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտ է մշակել հստակ մոտեցումներ, իսկ մինչ այդ Հայկ Մարությանն ակնկալեց ճանապարհային ոստիկանության հետևողական  գործունեությունը: Անդրադառնալով հրապարակներում ծառայողական ավտոկայանատեղիներ կազմակերպելու հարցին՝ քաղաքապետ Մարությանն ընդգծեց, որ հրապարակները պետք  է լինեն և ծառայեն որպես հրապարակներ:

«Շահումյան հրապարակը մենք վերադարձնում ենք երևանցիներին: Սա շատ սիրուն հրապարակ է: Երեկոյան ես մեկ-մեկ զբոսնում եմ, և երբ մեքենաներ չկան, նոր միայն տեսնում եմ այդ հրապարակի գեղեցկությունը: Ես կցանկանայի, որ բոլորս նաև ցերեկվա ժամերին այդ գեղեցկությունը վայելենք: Գնդակն այս պահին ոստիկանության դաշտում է, և իրենք պետք է ապահովեն այս որոշման իրականացումը»,- նշել է քաղաքապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

BACK_TO_TOP