18:09 29.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին խորհրդարան հրավիրելու նպատակներին:
«Սա նիստ չէր, աշխատանքային քննարկում էր մի գերատեսչության ղեկավարի հետ, մենք այդպես նպատակահարմար գտանք, որ առաջինը քննարկում անենք հենց իր հետ»,- ասաց նա:
Մակունցը նշեց, որ իրենք ընդունում են՝ կա որոշակի խնդիր, և այն խորապես հասկանալու համար պետք է բազմակողմանի ուսումնասիրել: Նա խոստացավ` քննարկումների արդյունքում, երբ ունենան տեղեկատվության փաթեթը, որ անհրաժեշտ է օրենսդիր լուծումների համար, կձեռնարկեն անհրաժեշտ լուծումները: Մակունցի խոսքերով՝ գործող օրենսդրության մեջ կան որոշակի կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս պարգևատրումներ կազմակերպել, մյուս կողմից՝ կա անարդարության զգացում, որ հնչեցվեց հանրության կողմից:
«Ես ուզում եմ, որ մենք համակողմանի նայենք խնդրին, ուզում ենք ունենալ արդյունավետ պետական ինստիտուտ, պետական համակարգ, որտեղ հանրությանը հուզող խնդիրների լուծում են ստանում, դրանք պիտի լուծվեն օրենսդիր, գործադիր և մյուս մարմինների կողմից»,- ասաց Մակունցը:
Խմբակցության ղեկավարն ասաց, որ խորհրդարանը կարող է հրավիրել ցանկացած գերատեսչության ներկայացուցչի, դռնբաց կամ դռնփակ հանդիպումներ կարող են ունենալ գերատեսչության ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ, և այստեղ խնդիրը դնում են հետևյալ կերպ. ցանկացած հարց, որը բարձրաձայնվում է, որտեղ խնդիր են տեսնում այն ուսումնասիրելու, հասկանալու, լուծման քայլեր մշակել է պետք:
Մակունցն ասաց, որ Անանյանը միակ ներկայացուցիչը չի լինելու, որի հետ ունենալու են քննարկումներ, համապարփակ լուծում ունենալու համար միայն մեկ գերատեսչության ուսումնասիրությունը բավարար չէ: Նա տեղեկացրեց, որ իրենց խմբակցության իրավաբան, տնտեսագետ ներկայացուցիչները վերլուծություններ են արել, հարցադրումներ ուղղել:
Խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք փորձում են հասկանալ` որպես օրենսդիր ի՞նչ կարող են անել իրավիճակը շտկելու և ոչ վատթարացնելու համար:
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:57 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...
11:46 10.04.2025
Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...