21:14 28.01.2019
Կառավարությունում նույնպես գործել է որոշակի պարգևավճարների համակարգ: Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մեր գրասենյակի աշխատակիցները նույնպես տարեվերջին ստացել են որոշակի պարգևավճարներ, ես` նույնպես»,- ասաց նա` նշելով, որ պարգևավճարի չափը չի հիշում:
Ավինյանն ասաց, որ պարգևավճարը եղել է մոտավորապես 13-րդ աշխատավարձի չափով: Նա ընդգծեց` եթե ուզում ենք ունենալ մրցունակ և բարձր որակներով լի պետական կառավարման համակարգ, մեզ պետք են բարձր որակի կադրեր, և ընդհանուր օպտիմալացման գործընթացը, որը հիմա տեղի է ունենում, նպատակ ունի այդ պետական կառավարման համակարգի մակարդակը բարձրացնել:
«Պետք է անկեղծ լինենք մեզ հետ` հստակ արձանագրելով, որ մասնավոր սեկտորի հետ պետական համակարգը` նույն գործառույթներով, նույն հաստիքներով, ուղղակի անմրցունակ է, մասնավոր սեկտորում նույն հաստիքներով աշխատավարձերը շատ ավելի բարձր են, հետևապես խոսքը միայն ղեկավար կազմերի մասին չէ, միջին կլասի մասնագետների, նույնիսկ զուտ կատարողների, սկսնակների մասին է, ընդհանուր համակարգում աշխատավարձերի մակարդակը շատ ցածր է, օպտիմալացման հիմնական նպատակը լինելու է աշխատավարձերի մակարդակը բերել-հասցնել գոնե մասնավորի հետ փոքր-ինչ մրցունակ լինելու շեմին, սա չի նշանակում, որ մենք հասնելու ենք հավասար չափի, բայց գոնե որոշակի հավելյալ արտոնություններ ստանալը ևս հնարավորություն կտա, որ պետական համակարգից լավագույն կադրերը չհեռանան, նրանց կարողությունները պահպանվեն պետական կառավարման համակարգում, զարգանան, իրենց հետևից բերեն նաև երկրի զարգացումը, որովհետև կադրերից կախված է գրեթե ամեն ինչ»,- ասաց նա:
Արձագանքելով քննադատություններին, թե այդ գումարը կարելի էր առավել նպատակային օգտագործել` հաշվի առնելով, որ կան ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդիկ` փոխվարչապետը հորդորեց ծայրահեղությունների մեջ չընկնել, դրանից խուսափելու համար նա նշեց հակառակ ծայրահեղ օրինակը. եթե ՀՀ-ում կա գեթ մեկ աղքատ մարդ, պետական ապարատում առհասարակ աշխատավարձ ստանալու իրավունք չունեն, կամ բոլորը պետք է ստանան միջին աշխատավարձ:
«Եթե ուզում ենք համակարգ կայացնել, այո, կլինեն մարդիկ, ովքեր նվիրումով պատրաստ կլինեն ցածր աշխատավարձով աշխատել, բայց եթե խոսում ենք համակարգային լուծումների մասին, ուզում ենք այդ կադրերին պահել երկար ժամկետով, ուզում ենք պահել նաև այլ մարդկանց, ովքեր ունեն բարձր ունակություններ, բայց այդ աստիճանի պատրաստ չեն մնալ պետական համակարգում, մանավանդ որ մասնավորից ավելի բարձր աշխատավարձով, ավելի լավ պայմաններով առաջարկներ են ստանում, սա համակարգային խնդիր է և համակարգային լուծում է պահանջում, պետք է ինքներս մեզ հետ խոսակցության միջոցով հասկանանք, թե որն է ճիշտ լուծումը: Բարոյական կողմը միանշանակ կա և բարոյական կողմի մասին ենք հիմա միայն խոսում, բայց նաև պետք է խոսենք համակարգի կայացման մասին»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ Կառավարության ծրագիրը պատրաստ է լինելու իր ժամկետներում, այն է` կառավարության կազմավորումից հետո` 20 օրվա ընթացքում:
20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել20:36 22.11.2024
Նիկոլ Փաշինյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Կրճատում են ծառայողական մեքենաների թիվը․ ավելի մանրամասն՝ այսօրվա հարցազրույցում»։ ...
20:28 22.11.2024
Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով ասել է, որ ակնկալում է ամերիկացի դիվանագետների վտարում Հաագայից՝ ԱՄՆ սենատոր Թոմ Քոթոնի՝ Նիդեռլանդներ ներխուժման մասին հայտարարություններից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման հրաման տվեց։ Դիվանագետը մեջբերել է ամերիկացի սենատորի խոսքերը, ով ՄՔԴ-ն անվանել է […] ...
20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Թբիլիսյան խճուղի 3/2, 3/2 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ […] ...
20:13 22.11.2024
3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունիցՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում: Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանն ու ազատոճային Մուշեղ Մկրտչյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: 87 կգ քաշային կարգի բրոնզե […] ...
20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակերՆոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...