Քրգործերով ճնշող մեծամասնության դեպքում սկզբնական և ավարտական փուլում մեղադրանքները միշտ տարբերվում են․ Արթուր Դավթյանը՝ Մանվել Գրիգորյանի գործի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Քրգործերով ճնշող մեծամասնության դեպքում սկզբնական և ավարտական փուլում մեղադրանքները միշտ տարբերվում են․ Արթուր Դավթյանը՝ Մանվել Գրիգորյանի գործի մասին

19:29 28.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս այսօր մասնակցում էր պաշտպանության նախարարության կազմակերպած տոնական միջոցառմանը:

Լրագրողների հետ զրույցում նա նաև անդրադարձավ նաև ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին:

«Գաղտնիք չէր մեր կողմից բողոք ներկայացնելը, դատախազությունը տվյալ իրավիճակում մեղադրանքի կողմ է հանդես գալիս: Բնականաբար, իր ունեցած հիմքերով փաստերով ներկայացրել է բողոք, և այդտեղ որևէ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու կամ բողոք, կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն ներկայացնելու մասին խոսք չկա: Գործ ունենք անհիմն, անօրինական դատական ակտի հետ: Եվ եթե կհիշեք, հավաքված քաղաքացները իրենք էին ուզում անպայման գլխավոր դատախազից լսել: Ամենակարևոր ուղերձը, որ իմ կողմից պետք է հնչեր մեր համաքաղաքացիներին, այն է, որ հորդորեցի մեր քաղաքացիներին չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են դիտարկվել որպես ճնշում արդարադատության վրա»:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի մեղադրանքի լրացմանը, նա ասաց հետևյալը.

«Հարուցումից ընդամենը 3 օր հետո ունեցել ենք որոշակի մեղադրանք: Քննությունը արդեն 7-8 ամիս ընթանում է, պարզ է, չէ՞, որ հանրային հրապարակումներ են եղել, որ քննության են դառնում բազմապիսի նոր դրվագներ, և ակնհայտ է, այդ դրվագներից ապացույցներ ձեռք բերելու դեպքում մեղադրանքը լրացվելու է: Քրեական գործերով ճնշող մեծամասնության դեպքում սկզբնական և ավարտական փուլում մեղադրանքները միշտ տարբերվում են: Դեռևս քննությունը չի ավարտվել, և կան դրվագներ, որոնցով ապացույցներ բավարար չափով կան, կան դրվագներ, որոնք դեռ նախաքննության փուլում են և ապացույցների ծավալը պետք է ցույց տա՝ փոխելո՞ւ ենք, թե՞  չենք փոխելու»:

Լրագրողների այն հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ ՀՀ գլխավոր դատախազը կարող է փոխվել, նա պատասխանեց, թե «իր կարծիքով՝ լուրջ հարցերն արդեն ավարտվեցին» և ժպտալով հեռացավ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP