23:59 28.01.2019
Վրաստանի կառավարությունը հավանություն է տվել 2019-2021 թվականների համար մշակված ազգային ահաբեկչության ռազմավարությանը: Փաստաթուղթը պատրաստվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության գլխավորած հատուկ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Ռազմավարությունը ներառում է յոթ հիմնական ոլորտ՝ ահաբեկչության հետ կապված տեղեկության հավաքագրում, կանխարգելում, պաշտպանություն, պատրաստվածություն, հետապնդում, իրավական կարգավորում և միջազգային համագործակցության հետ կապված տեղեկատվության հավաքագրում:
«Ռազմավարության ընդհանուր նպատակը Վրաստանի պետական տեսլականն է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաև՝ սահմանել պետության, միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության համատեղ գործողությունները՝ ահաբեկչական կազմակերպություններից, ծայրահեղական խմբավորումներից ծագող սպառնալիքների հաղթահարման համար»,- ասվում է փաստաթղթում:
Ռազմավարության համաձայն՝ Վրաստանում ահաբեկչական կազմակերպության կողմից առաջացած հիմնական սպառնալիքը կապված է ծայրահեղականներին միացած իր երկրի քաղաքացիների հետ, որոնք հեռացել են երկրից ու ԻՊ-ի շարքերում պայքարում են Սիրիայում կամ Իրաքում, սակայն համապատասխան հրամանի դեպքում կարող են ահաբեկչական գործողություններ իրականացնել նաև իրենց ծննդավայրւոմ, այդ թվում՝ երկրում ծպտյալ ահաբեկիչները:
Վրաստանի համար մարտահրավեր ու սպառնալիք են ներկայացնում նաև «Ալ-Քաիդան» և «Թալիբան»-ը: Առաջինն այն առումով , որ ԻՊ կամ անդամ համերկրացիները կարող են միանալ «Ալ-Քաիդա»-ին և լուրջ սպառնալիք ներկայացնել: Ինչ վերաբերում է «Թալիբան» ահաբեկչական խմբավորմանը, ապա այն լուրջ մարտահրավեր է ներկայացնում Աֆղանստանում ծառայող վրացի խաղաղապահների համար: Ըստ Վրաստանի ԱԱԾ-ի՝ այդ երկրում ահաբեկիչների հարձակումից զոհվել են տասնյակ, վիրավորվել՝ հարյուրավոր վրացի խաղաղապահներ:
Տարածաշրջանի առումով, Վրաստանը ահաբեկչական հարձակումների մեծ վտանգի տակ գտնվող երկրների շարքում չէ, սակայն երկրի կայունությունը կախված է Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում և հատկապես Հյուսիսային Կովկասում տիրող իրավիճակից: Այդ մասին ասված է Վրաստանի կառավարության 2019-2021 թվականների համար մշակված ազգային ահաբեկչության ծրագրում:
00:00 14.04.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար00:00 14.04.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:58 13.04.2025
Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականինՀայաստանի հոկեյի հավաքականը շուրջ 15 տարվա դադարից հետո մասնակցեց հոկեյի աշխարհի առաջնությանը։ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Մալայզիայի ընտրանին։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 24։3 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել տնային ԱԱ-ում։ Մեր ընտրանին վաղը՝ ապրիլի […] ...
23:57 13.04.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ստեփանավանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Ծիլքար գյուղում մառախուղ է։ ...
23:48 13.04.2025
Իսրայելը 48 ժամվա ընթացքում հարձակվել է Գազայի 90 օբյեկտի վրաԻսրայելի պաշտպանության ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 90 ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Զինվորականները նշել են, որ թիրախավորել են ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստները, ստորաբաժանումները և օբյեկտները։ ...
23:40 13.04.2025
Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Բահրեյնի Գրան պրինԲրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության չորրորդ փուլում՝ Բահրեյնի Գրան պրիում։ Մրցույթը տեղի է ունեցել Սախիր ավտոդրոմում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Ջորջ Ռասելը։ Լավագույն եռյակը եզրափակել է նրա հայրենակից Լանդո Նորիսը «Մաքլարենից»։ Նորիսը 77 միավորով գլխավորում է առաջնության ընդհանուր մրցաշարային աղյուսակը։ Պիաստրին այժմ ունի 74 միավոր՝ […] ...
23:29 13.04.2025
Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 45-ամյա կնոջ մարմինԱպրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքում վարձակալական հիմունքներով բնակվող 45-ամյա Լուսինե Թ.-ի դին։ […] ...