Առաջին համազգեստ, կապի միջոցներ ու զինվորական պարագաներ. Հայկական բանակի՝ պատմություն դարձած նմուշների հավաքածուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Առաջին համազգեստ, կապի միջոցներ ու զինվորական պարագաներ. Հայկական բանակի՝ պատմություն դարձած նմուշների հավաքածուն

15:03 28.01.2019

Նոր կազմավորվող ԶՈւ զինվորները կամավորական ջոկատների այն տղաներն էին, ովքեր Արցախյան պատերազմում էին կռվում: Այդ տարիներին սահմանը պահող ազատամարտիկին ու զինվորին զինամթերքով, սնունդով, հագուստով ապահովելը գրեթե անլուծելի խնդիրներ էին պատերազմող ու նորանկախ երկրի համար։ Ծառայության էին գնում խորհրդային բանակից մնացած զինատեսակներով ու հանդերձանքով:

Շատ դեպքերում զինագործները նորոգում էին որսորդական հրացաններն ու ուղարկում նոր կազմավորված բանակ։ Զինվորական առաջին համազգեստն ու պարագաներն այսօր արդեն դարձել են թանգարանային նմուշներ, որոնցից եզակիները պահպանվում են նախկին զինվորականների ու ազատամարտիկների հավաքածուներում։

Վաղինակ Նիկոյանի տան նկուղային հարկի այս փոքրիկ սենյակում՝ արկղերի մեջ, պահվում են 90-ականների Արցախյան պատերազմի և ՀՀ ԶՈՒ կազմավորման տարիների զինվորական իրերն ու հագուստները։ Զինվորական առաջին համազգեստը, որը կրում էին 18 տարեկան զինվորները, կոչվում էր աղվանկա։ Այն ժառանգություն էր մնացել խորհրդային բանակից։

Զինվորական առաջին համազգեստն իր տեսքով ու գույներով հայկական նորաստեղծ բանակի խորհրդանիշներից շատ հեռու էր, բայց պատերազմող երկրի համար նոր զինվորական հագուստը ճոխություն էր համարվում։ Նույնիսկ նորաստեղծ հետախուզական  գումարտակի տղաները հագնում էին խորհրդային բանակի համազգեստ, նույնն էին կրում նաև ադրբեջանցի զինվորները: Իսկ հակառակորդից տարբերվելու համար հայկական բանակի զինվորները թիկունքի հատվածում սպիտակ ներկով խաչեր էին անում։

1992 թվականին նոր կազմավորված Հայոց բանակում զինվորական հագուստից բացի, զինտեխնիկայի ու կապի միջոցների պակաս էր զգացվում։ Հայկական զինված ուժերում կիրառում էին խորհրդային զինանոցներում մնացած կապի շարժական տեխնիկան:

Հայկական բանակի նորաստեղծ զորամիավորումներում այսպիսի տեխնիկան գործարկելու համար անհրաժեշտ էր մասնագիտական ՝զինվորական փորձառություն։ Այդ տարիներին էր, որ խորհրդային տարբեր քաղաքներում ծառայող հայ զինվորականները վերադարձան հայրենիք , զինվորագրվեցին ու իրենց պարտքը համարեցին ծառայել նորաստեղծ Հայոց բանակին:

«Այդ տարիներին զգացվում էր հատկապես կադրերի պակաս, սովետական բանակից շատ հրետանավորներ ու սպաներ տեղափոխվեցին հայկական բանակ ու սկսեցին կազմավորել հրետանին, նույնը Գյումրիում՝ երկու գունդ կազմավորվեց», – հիշում է նախկին զինվորական Գուրգեն Սարգսյանը։

1992 թվականին տեղի է ունենում առաջին զորակոչը, իսկ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում՝ երդման առաջին արարողությունը։ 1994 թվականին արդեն հայկական բանակի ստորաբաժանումներն ու կառուցվածքը հստակ ձևավորված էին:

Հայկական զինված ուժերում  ծառայողների համազգեստը 27 տարիների ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է, հայ զինվորն  ու զինվորականը կրում են հայկական խորհրդանիշներով համազգեստներ ու այլ հանդերձանք, որոնք բացառապես հայկական արտադրության են։

Պաշտպանական ոլորտի արդիականացումն ու սահմանին ինժեներատեխնիկական հագեցվածությունը հայկական զինված ուժերի գերնպատակներից է, երկրի անվտանգության երաշխիքը, իսկ երաշխավորը՝ մարտական խնդիրները կատարող 18-20 տարեկան երիտասարդները, ինչն ապացուցեցին Ապրիլյան պատերազմում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:35 25.11.2024

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

11:28 25.11.2024

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին […] ...

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:20 25.11.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

11:13 25.11.2024

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

11:05 25.11.2024

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

Գերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:59 25.11.2024

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

BACK_TO_TOP