ՀՀ նախագահն առաջարկում է «Հայրենիքի պաշտպան» ծրագրով աշխատանք ապահովել հաշմանդամ զինծառայողների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

ՀՀ նախագահն առաջարկում է «Հայրենիքի պաշտպան» ծրագրով աշխատանք ապահովել հաշմանդամ զինծառայողների համար

14:40 28.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողության ժամանակ ասել է, որ ՀՀ նախագահի ինստիտուտը ծրագիր է առաջարկում հաշմանդամ զինծառայողների համար: Նախագահականը ծրագրի շրջանակներում աշխատելու է ՀՀ կառավարության, ՊՆ-ի և ԱՆ-ի հետ:

«Ծրագիրը կոչվելու է «Հայրենիքի պաշտպան»: Ծրագիրը կոչված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ժամանակ, հաշմանդամություն են ձեռք բերել: Այդպիսի անձանց, հայրենասեր զավակների թիվը, ցավոք սրտի, քիչ չէ: Իհարկե, այդ անձինք լրիվ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու, սիրվելու, այլև շարունակելու մասնակից դառնալ մեր հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին: Հետևաբար՝ «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք: Այսինքն՝ նախաձեռնությունը պետք է կապող օղակ լինին բանակում ծառայած, հաշմանդամություն ստացած անհատների, բանակի և մյուս կողմից՝ պետական կառույցների միջև՝  լինի դա նախագահի ինստիտուտը կամ զանազան պետական կառույցներ, լինեն ՀԿ-ներ, համալսարաններ, նույն ԳԱԱ-ն, նույն բարեգործական կառույցները և, իհարկե, նաև բիզնեսը: Մենք բարոյական պարտականություն ենք ստացել, որ մոտ շրջանում ՀՀ նախագահի աշխատակազմում ընդունենք մեր հաշմանդամ զինվորներից 2 կամ 3 հոգու:

«Նրանք գուցե ֆիզիկական դժվարություններ ունեն այսօր, բայց նրանցից յուրաքանչյուրը պայծառ անձնավորություն է, և կարծում եմ՝ համապատասխան օգնության, կրթական ծրագրի միջոցով նրանք կարող են վերադառնալ կյանք, դառնալ լիարժեք մարդ: Ոչ միայն թոշակ ստանալ, այլ իսկապես մասնակցել կյանքին, իրենց զգալ շատ վստահ, իրենց ձեռքով լուծել իրենց առջև կանգնած շատ խնդիրներ՝ սկսած նյութականից, վերջացրած անձնական կյանքով: Այդ ծրագրից առաջին մեր ծիծեռնակն ասեմ, առաջին բազեն, որ մենք ընդունել ենք աշխատանքի, Գոռ Դարմանյանն է, որն Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, հերոս, հաշմանդամ և այսօր աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում: Նա էստեղ է: Ես հույս ունեմ, որ այս օրինակը, այս կոչը կոգևորի մեր բոլոր հայրենակիցներին»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP