«Ես եմ» ծրագրով դիմողների կանխատեսված քանակը համալրվել է, դեռ մի բան էլ ավելի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

«Ես եմ» ծրագրով դիմողների կանխատեսված քանակը համալրվել է, դեռ մի բան էլ ավելի

16:25 26.01.2019

«Ես եմ» ծրագրով ծառայության կազմակերպումը իրականացվում է արդեն երրորդ զորակոչն անընդմեջ։ Թե քանի երիտասարդ է այս տարբերակով մեկնել ծառայության, հստակ թիվ չկա։ Զինվորականները այսօր էլ չասացին, թե քանի զինծառայող է այս տարբերակով անցնում ծառայության, բայց իրենք գոհ են այդ թվից։

«Թվային առումով չեմ ուզում հրապարակումներ անել, բայց կանխատեսված թվաքանակը ապահովված է, և մի բան էլ ավել», – կենտրոնական հավաքակայանում այսօր լրագրողների հարցերի պատասխանելիս ասաց ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ Արմեն Ավթանդիլյանը։

Նա նշեց, որ ծառայության այս տարբերակի պայմաններում փոփոխություն չկա․ զորակոչվածները 5 ամիս նախապատրաստական ծառայություն են անցնում, գալիս են արձակուր, ապա անցնում են հիմնական ծառայության փուլին։ Այդ փուլում նրանք երկու շաբաթ ծառայում են դիրքերում, մեկ շաբաթ անցկացնում են տանը, ապա մեկ շաբաթ նախապատրաստվում են զորամասում, որ նորից երկու շաբաթով մեկնեն դիրքեր։ Ծառայության երեք տարին լրանալուց հետո նրանք ստանում են 5 միլիոն դրամ պատվովճար՝ կա՛մ տուն գնելու, կա՛մ բիզնես սկսելու, կա՛մ բարձրագույն ուսման համար վճարելու համար։

«[Այսօր ծառայության մեկնողները] նույն վայրում են ծառայելու, նույն պայմաններում, առանձնացված հատուկ ստորաբաժանում է լինելու», – ասաց Ավթանդիլյանը։

Մեզ հետ զրույցում գնդապետը նշեց, որ այս տարբերակով ծառայությունը սահմանափակումներ ունի․ զորակոչվողները պետք է ունենան համապատասխան առողջական վիճակ, այլապես նրանց չեն կարող ուղարկել մարտական հերթապահության։ Իսկ եթե արդեն ծառայության մեկնածների թվում լինեն այնպիսիները, որոնց առողջական վիճակը վատթարանա ու թույլ չտա դիրքեր ուղարկել, ապա այդ զինծառայողներին կուղարկեն սովորական երկամյա ծառայության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP