12:20 26.01.2019
Գյումրիում 1988թ. աղետից հետո հատուկ մարդիկ հատուկ համառությամբ կարողացան ստեղծել Սիմֆոնիկ նվագախումբ: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի Սիմֆոնիկ պետական նվագախմբի 25-ամյա հոբելյանին:
«Ոչ սովորական օր է այսօր, որովհետև երկրաշարժից հետո, երբ այս քաղաքի կեսից շատը չկար, հսկայական զոհեր էին, ընդամենը մի քանի տարի հետո գյումրեցին որոշեց, որ պիտի սիմֆոնիկ նվագախումբ ունենա, դա հատուկ մարդիկ կարողացան անել՝ հատուկ կամքի ուժի, համառության ու նվիրվածության շնորհիվ: Շատերը դժբախտությունից հետո դեպրեսիայի մեջ էին, բայց որոշեցին մի բան անել՝ համարյա անհասանելի՝ ստեղծել սիմֆոնիկ նվագախումբ և իրականացրեցին: Իհարկե, շնորհակալություն հայտնելու առիթ կա այն անձանց, ովքեր իրենց մեծ ներդրումը բերեցին՝ տիկին Կիրակոսյանը, Լորիս Ճգնավորյանը, Ռոբերտ Մլքեյանը և, իհարկե, նվագախմբի բոլոր երաժիշտներին ու ղեկավարներին»,- ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում:
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը կայացած ու հասուն նվագախումբ է, որը պետք է լինի ոչ միայն Գյումրիինը, այն պետք է շրջագայի աշխարհով մեկ ու իր երաժշտությունը տարածի:
«Գյումրին իր մշակույթով և այսօրվա 25-ամյա օրկեստրը հասուն է և զարգանալու կարիք ունի, որպեսզի ինքը համերգներ տա Երևանում ու ընդհանրապես Հայաստանից դուրս: Այս օրկեստրը կարող է մեր երկիրը լավագույնս ներկայացնել, այն պետք է լինի ոչ միայն Գյումրիի սիմֆոնիկ, այլև ՀՀ Գյումրիի սիմֆոնիկ լինել, որը կշրջագայի աշխարհով մեկ»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիի սիմֆոնիկ պետական նվագախումբը երեկ նշել է հիմնադրման 25-ամյակը: Գյումրիի դրամատիկական թատրոնում նվագախումբը դասական երաժշտության համերգային երեկո է կազմակերպել, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Հայաստանի նախագահը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Գյումրիի հետ իր սերտի կապի ու իր ապագա այցելությունների մասին: Նա Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբին մաղթել է մշակութային վերելք ու շեշտել, որ սիմֆոնիկը եզակի երաժշտական կոլեկտիվներից է, որի աշխատանքը կարևորվում է:
1988 թվականից հետո այն աղետյալ քաղաքում ստեղծված առաջին նվագախումբն էր, որը 1993 թվականին ստացավ պետական կարգավիճակ: Նվագախումբն իր գործունեությամբ նպաստում է Գյումրիում կատարողական արվեստի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը:
19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է19:50 27.11.2024
Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցերՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը նոյեմբերի 27-ին հանդիպել են «Equal Rights Trust» անկախ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ-փորձագետների հետ: Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր: Փորձագիտական առաքելության նպատակն է աշխատել օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթացում ընդգրկված անձանց հետ: Կողմերը […] ...
19:46 27.11.2024
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու մասին տարածվող լուրերըՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է սոցիալական հարթակում տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ «Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- ասել է Թորոսյանը։ ...
19:41 27.11.2024
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 157 932 000 (հարյուր հիսունյոթ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է […] ...
19:34 27.11.2024
Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. hայտարարությունՈստիկանության չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանությունում և ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ Համայնքային ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից […] ...
19:28 27.11.2024
Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմըԵվրախորհրդարանը հաստատել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը սեպտեմբերին հաստատել էր Եվրամիության խորհուրդը։ Եվրախորհրդարանում քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, պատգամավորների ձայների 370 կողմ, 282 դեմ հարաբերությամբ։ Նորացված Եվրահանձնաժողովը պաշտոնապես կսկսի աշխատանքը դեկտեմբերին։ Ցուցակում ընդհանուր առմամբ 26 եվրահանձնակատար կա, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության […] ...
19:23 27.11.2024
Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. ԶախարովաԿապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը ՀՀ իշխանությունների հետ սկզբունքորեն համաձայնեցված է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 27-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով գործընթացի վերաբերյալ զարգացումները՝ ռուս պաշտոնյան նշել է, որ այժմ հայկական կողմից սպասում են վերջնական հաստատման, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն […] ...