ՏՄՊՊՀ-ն առաջին անգամ մանրակրկիտ ուսումնասիրել է մանրածախ առևտրի ոլորտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

ՏՄՊՊՀ-ն առաջին անգամ մանրակրկիտ ուսումնասիրել է մանրածախ առևտրի ոլորտը

13:50 25.01.2019

«Մանրածախ առևտրի ոլորտը մեր տնտեսության կարևոր ոլորտներից է: Այդ պատճառով ենք ուսումնասիրել և որոշ խնդիրներ բացահայտել»,- այս մասին այսօր հրավիրված նիստի ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Ըստ Շաբոյանի՝ առաջին խնդիրն այն է, որ խոշոր առևտրային ցանցերը՝ սուպերմարկետները, իրենց մատակարարների միջոցով պայմաններ են թելադրում մրցակից սուպերմարկետներին:

«Այսինքն՝ տեսնում ենք, որ այդ սուպերմարկետներում տվյալ ապրանքն ավելի էժան է վաճառվում, պարտադրում են իրենց մատակարարներին, որպեսզի վերջիններս պահանջեն մրցակից սուպերմարկետներից բարձրացնել այդ ապրանքների գները:  Եվ, եթե մատակարարը չի համաձայնում, այս դեպքում խոշոր առևտրային ցանցերը հրաժարվում են նրանց հետ աշխատելուց»,- ասել է Շաբոյանը:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքերով՝ խոշոր առևտրային ցանցերը երբեմն խտրական և տարբերակված մոտեցում են կիրառում իրենց մատակարարների նկատմամբ:

«Այսինքն՝ որոշ մատակարարների ապրանքները լավ են ցուցադրում, մյուսներինը՝ ավելի վատ, որոշ մատակարարների ավելի շուտ են վճարում, մյուսներին՝ ավելի ուշ և այդպես շարունակ: Մենք չենք պահանջում, որ խոշոր առևտրային ցանցերը բոլոր մատակարարների նկատմամբ նույն վերաբերմունքն ունենան: Իրականում, եթե շատ ուզեն էլ, չեն կարող, քանի որ նրանց ռեսուրսները սահմանափակ են, խոշոր առևտրային ցանցը չի կարող բոլոր մատակարարների ապրանքները նույն ձևով ցուցադրել, այնուհանդերձ, արդար մրցակցությունը պահանջում է, որ խոշոր առևտրային ցանցերը նույն հնարավորությունն ընձեռեն նմանատիպ մատակարարներին: Այսինքն՝ պետք է մատակարարման հստակ չափանիշներ, պահանջներ սահմանել, դրանք պետք է լինեն թափանցիկ և հրապարակային և այդ մատակարարը, որը բավարարի այդ պայմաններին կամ ավելի լավ պայման կառաջարկի, դրան էլ պետք է տրվի նախապատվությունը»,- ասել է Շաբոյանը:

Արտակ Շաբոյանի խոսքերով՝ մեղավորությունն այս պատմության մեջ միայն խոշոր առևտրային ցանցերինը չէ՝ մանրածախ առևտրի ոլորտում նաև իրենց մեղքի բաժինն են ունենում խոշոր մատակարար ընկերությունները, որոնք իրենց ոլորտներում գերիշխող դիրք են զբաղեցնում:

«Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ դեպքեր են բացահայտել, երբ որ խոշոր մատակարարները շատ դեպքերում պահանջներ, պայմաններ են թելադրում խանութներին: Օրինակ՝ պահանջվում են, որ խանութի պահանջներից ավելի այլ ապրանքներ ձեռք բերվեն: Օրինակ՝ նոր ապրանքներ են շուկա մուտք գործել կամ հասարակության կողմից դրանք դեռևս ճանաչված չեն, սակայն խոշոր մատակարարը պահանջում է, որ այդ ապրանքներն էլ խանութը ձեռք բերի: Փաստորեն պահանջում են, որ խանութներն իրենց համար անվճար մարքեթինգային ծառայություններ մատուցեն: Երբ խանութները հրաժարվում են, խոշոր մատակարարները դադարեցնում են այդ խանութների հետ աշխատանքը»,- հավելել է Շաբոյանը ու նաև նշել, որ սա առաջին մանրակրկիտ ուսումնասիրությունն է ՏՄՊՊՀ-ի կողմից, ուստի բավարարվել է խոշոր տնտեսվարողներին զգուշացում տալով:

Հիշեցնենք, որ այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական նիստն էր հրավիրել՝ ներկայացնելով մանրածախ առևտրի ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրությունները կատարվել են «Երևան Սիթի», SAS, «Էվրիկա,» «Նոր Զովք», «Պարմա», «ԷՄ ՋԻ» սուպերմարկետներում և 150 խոշոր մատակարարների շրջանում: Հանձնաժողովը օրենսդրական փոփոխությունների առաջարկով կառավարություն կդիմի, մինչ այդ զգուշացում է  կիրառել 7 խոշոր առևտրային ցանցերի և 150 խոշոր ցանցերի նկատմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP