14:50 24.01.2019
Աղաջանովների ընտանիքը պահանջում է, որ իրենց որդու՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության համար նախ՝ մահապատժի, այնուհետև ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկեն: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ, հայտարարեց Աղաջանովների դուստրը՝ Ելենա Աղաջանովան՝ նշելով, որ բժշկի աչքի համար ակնհայտ է, որ Մհեր Ենոքյանը վտանգավոր է մարդկանց համար:
«Նա փսիխոպատ է, և ես համոզված եմ, որ դա կապացուցվի փորձաքննությամբ, քանի որ դա երևում է և՛ նրա խոսքից, և՛ հրապարակած նկարներից: Զարուհի Մեջլումյանը, որ նրա կինն է, կարծում ենք՝ նա էլ է հերթական զոհը Մհեր Ենոքյանի»,- ասաց Ելենա Աղաջանովան:
Ելենա Աղաջանովան տեղեկացրեց, որ առ այսօր չունեն որևէ պատասխան կառավարություն հանձնած նամակից, որով հանդիպում էին պահանջում վարչապետի հետ: Աղաջանովների ընտանիքը դիմել է նաև արդարադատության նախարարություն՝ Մհեր Ենոքյանի ներման գործընթացի մասին տեղեկություն ստանալու համար, սակայն ստացել է ոչինչ չասող պատասխան, որտեղ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության», «Ներման մասին» օրենքներին, նշվում է, որ այդ տեղեկությունը չեն կարող տրամադրել: Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանն այստեղ լուրջ խնդիր է տեսնում:
«Սա Աղաջանովների ընտանիքի հետ առնչություն ունի, իհարկե, բայց ավելի լայն խնդիր է: Չի կարող մեր պետությունը հետ մնալ այն իրավական զարգացումներից, որ թե՛ եվրոպական, թե՛ ավելի լայն իրավապաշտպանական համակարգում առկա է և այնպիսի պնդումներ անի, որ պետությունը ոչ միայն չի կարող, այլև իրավունք էլ չունի զոհի ընտանիքին տեղեկացնել ներման գործընթացի մանրամասները: Ես իմ արտերկրի գործընկերների հետ նույնպես խոսել եմ, և նրանք զարմանում են՝ նշելով, որ ներման գործընթացում պարտադիր պետք է հաշվի առնվի տուժող կողմի կարծիքը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Արցախի նախկին ՄԻՊ-ը որպես օրինակ մեջբերեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանին: Որքանո՞վ ճիշտ կլինի, որ Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները դրսում պատահաբար տեսնեն Նաիրի Հունանյանին, որը կպատասխանի, որ դուք պարտավոր չէիք, իրավունք էլ չունեիք իմանալու, պետությունը ինձ ներում է շնորհել:
Ռուբեն Մելիքյանը նաև նշեց, որ եթե Մհեր Ենոքյանին ներում շնորհվի, ապա ինքը օժանդակելու է, որ դիմեն Եվրոպական դատարան: Ռուբեն Մելիքյանը նաև տեղեկացրեց, որ օրենքը նախատեսում է, որ պատժի կրումից 20 տարի անց ցմահ ազատազրկված անձը կարող է դիմել ներման կամ վաղաժամկետ ազատման համար, սակայն Մհեր Ենոքյանի դեպքում ներումը հնարավոր չէ, քանի որ նա 2 անգամ դատապարտվել է փախուստ կատարելու համար:
«Մեր ընտանիքը համարում է, որ գործի մեջ ամեն ինչ պարզ է: Մենք ներկա ենք եղել դատական բոլոր նիստերին և ոչ մի կասկած չունենք, որ սպանության կազմակերպիչը հենց Մհեր Ենոքյանն է, բայց եթե համապատասխան մարմինները գտնեն, որ պետք է գործը վերաբացվի, մեր որոշելիքը չէ, թող վերաբացեն»,- ասաց սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը:
Աղաջանովների ընտանիքը կարծում է, որ եթե Մհեր Ենոքյանը ներվի, ապա հասարակության առողջ մասը, զգալի մասը բացասական վերաբերմունք կարող է ունենալ ներկայիս իրավակարգերի հանդեպ:
«Վերջին 10 տարիների ընթացքում գնում է մարդասպանի գովազդը, հերոսացումը, որը շարունակվում է մինչ օրս: Ամեն կերպ հանրությանը փորձում են հասցնել այն ինֆորմացիան, որ նա անմեղ է: Մեր ընտանիքի մասին էլ շատ բաներ լսեցինք, օրինակ, որ կապված ենք նարկոբիզնեսի հետ, մեր փողերով ու ծանոթներով 20 տարի անմեղ մարդուն բանտում ենք պահում, լուրջ ազդեցություն ունենք բոլոր 3 նախագահների վրա, որ ունենք հրեական արյուն և արմատներ և այդ ամենի օգնությամբ ազդել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ վրա, և նա կարգադրել է, որ անմեղ մարդուն մահապատժի դատապարտեն և այլն: Այս ամենը սուտ է՝ զրպարտություն, ինչի համար դատի ենք տալու Զարուհի Մեջլումյանին և պահանջելու ենք պատիվ»,- ասաց Ելենա Աղաջանովան:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...